Համայնքի հիմնական արդյունաբերական ձեռնարկությունները գտնվում են Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Ջուջևան և Ոսկեպար գյուղերում:
Նոյեմբերյան քաղքում գործում են զովացուցիչ ըմպելիքների 2 արտադրամաս, 2 սղոցարան, կահույքի 2 արտադրամաս, կաթի վերամշակման 1ձեռնարկություն, հրուշակեղենի և մակարոնի 1արտադրամաս, համակցված կերերի 1 արտադրամաս, անձեռոցիկների 1 արտադրամաս, մեկ տասնյակից ավելի հացամթերքի արտադրամասեր: Նշված արտադրական ձեռնարկություններից ոչ մեկը աչքի չի ընկնում արտադրական նշանակալից հզորությամբ: Սպառման շուկան սահմանափակվում է Նոյեմբերյան համայնքով և նրան հարակից բնակավայրերով:
«Տարածաշրջանային համագործակցություն» (CCD) ՀԿ-ն նախագահ Հասմիկ Ազիզբեկյանի խոսքերով, Նոյեմբերյանը ունի զարգացման ներուժ, սակայն դա հնարավոր է ճիշտ քաղաքականության դեպքում:
Նախ, դրան կնպաստեին հարկային արտոնություններ որպես սահմանամերձ համայնքի, ինչպես նաև ընդհանուր պետական հարկային նոր քաղաքականությունը:
«Մենք մեծ ակնկալիքներ ունենք մարզին սահամանամերձի կարգավիճակ տալու հետ կապված: Մեր կարծիքով, այս կարգավիճակը ամբողջ Տավուշի մարզին պետք է տրվի:
Ներդրողների հետ բանակցելու ժամանակ կա այս խնդիրը: Հաշվի առնելով , որ համայնքները, ենթակառուցվածքները բոլորը իրար հետ կապ ունեն, հասկանալի չե, ինչպես հարևան համայնքը կարող է լինել սահմանամերձ, իսկ Նոյեմբերյանը` ոչ», - ասում է Հասմիկ Ազիզբեկյանը:
«Տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ-ն մշակում է ներդրումային ծրագրեր Տավուշի տարբեր համայնքների համար «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակաում: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի և ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի նպատակն է Տավուշի համայնքների հավասարաչափ զարգացում, հաշվի առնելով մրցակցային առավելությունը, տնտեսական հնարավորությունները, ռեսուրսները ամեն համայնքի:
ՀԿ-ի ղեկավարի կարծիքով, հեռանկարային ոլորտներն են` անասնապահությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը (ցեոլիտ, քառի հանքեր):
«Մեր նպատակն է տիպային տնտեսաություններ, որոնք կարող են դառնալ հետագայում խոշոռ արտադրողներ: Օրինակ, ուսումնասիրելով կաթի արտադրությունը, որտեղ արտադրողները ունեն խնդիր իրացման հետ, որոշեցինք հիմնել կաթի վերամշակման ժամանակակից գործարան», - բացատրում է Հասմիկ Ազիզբեկյանը: