Հայաստանը Արցախի հետ միացնող երկրորդ մայրուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017 թվականի սեպտեմբերին: Այն կմիացնի 3 քաղաք և 16 գյուղ՝ նպաստելով ավելի քան 76 հազար բնակչի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Ճանապարհի շինարարությունը սկսվել է 2014 թվականին, Համահայկական հիմնադրամի հավաքած միջոցներով: Նախագծի ընդհանուր արժեքն է
33 մլն.դոլար, այն իրականացվում է
2013 եւ
2014 թթ. Հեռուստամարաթոնների հանգանակությունների, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության՝ պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով: