Կրկնակի մարտիկը

Շենքի բնակիչների մեծամասնությունն այստեղ է տեղափոխվել Արցախյան պատերազմի հետևանքով։ Վերաբնակիչներին բաժին հասած հանրակացարանային փոքրիկ սենյակներում երրորդ սերունդն է հարևանների հետ կիսում ընդհանուր սանհանգույցը։ Այստեղ քիչ չեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, ազատամարտիկներ:
Ռուսաստանի Ալթայի երկրամասում էր գտնվում, երբ իմացել է Սումգայիթի կոտորածի մասին և իսկույն վերադարձել: Նախ միացել է աշխարհազորին:

«Սկզբում կոթերով ու բահերով էինք կռվում։ Երբ սկսվեց բանակի կազմավորումը, գրանցվեցի կամավորների ջոկատում: 15-30 տարեկան երեխաներ էին կռվում, ովքեր զենքը բռնել չգիտեին։ Ես չէի կարող նստել տեղումս, էն ժամանակ մենակ աչքս էր կոնտուզիայից վնասված։Մի քանի ամիս սպասեցինք, մինչև հիսուն հոգանոց խումբը հավաքվեց, ու մեզ ուղևորեցին կռվի դաշտ»,- պատմում է 94-ամյա Գավրուշ պապիկը։


Երկրորդ աշխարհամարտին ամուսնու մասնակցության և իրենց ամուսնանալու մասին պատմում է տիկին Մարգարիտան:
«Մարտակերտի շրջանի Այգեստան գյուղից ենք, հարևաններ ենք եղել։ Ես 23 տարեկան էի, երբ ինքը բանակից վերադարձավ. կոնտուզիա էր ստացել։ Պայթյունից դեմքի կեսը վնասվել էր՝ արդյունքում մի աջքը չի տեսնում։ Մինչև Կալինինգրադ հասել էին»:
Գավրուշ Նիկողոսյանը խորհրդային բանակից վերադառնալուց հետո Մարտակերտում շինարար է աշխատել, իսկ կինը՝ չորս տասնամյակ բամբակի դաշտերում։ Զույգը երեք աղջիկ ունի և տասնմեկ թոռ։
Ամուսինները Մոլդովական փողոցի հանրակացարանում սկսեցին բնակվել 1995 թ-ին՝ տարբեր հիվանդանոցներում երեք ու կես տարի անցկացնելուց հետո։ Արցախում ռազմական գործողությունների ժամանակ Գավրուշ Նիկողոսյանն ականի վրա էր կանգնել՝ կորցնելով երկու ոտքն ու աջ ձեռնափի կեսը։
Ժամանակի ընթացքում բնակարանը սեփականաշնորհեցին, և այս մեկսենյականոցում Նիկողոսյաններն ապրում են երկուսով. դուստրերն արդեն ունեն իրենց ընտանիքները և ծնողներից հեռու են ապրում։
Ժամանակի ընթացքում բնակարանը սեփականաշնորհեցին, և այս մեկսենյականոցում Նիկողոսյաններն ապրում են երկուսով. դուստրերն արդեն ունեն իրենց ընտանիքները և ծնողներից հեռու են ապրում։
Նիկողոսյանները բնակվում են հանրակացարանի այլ բնակարանների հետ համեմատ լավ պայմաններում, քանի որ, ի տարբերություն շատերի, ունեն առանձին խոհանոց և սանհանգույց։ Ծերունիների թոշակը մեծ չէ, տարիներ շարունակ չմուծած տան վարձը վերածվել է 48 հազար դրամանոց պարտքի։
Տիկին Մարգարիտան շենքի բակում գրեթե չի լինում: Բակային տաղավարը տղամարդկանց հավաքատեղին է, իսկ մանկական խաղահրապարակի նստարաններին նստում են երեխաներին հետևող կանայք։ Տարեց զույգի հետ շփվող միակ հարևանուհին տանն է այցելում նրանց։
15 տարի հանրակացարանի փոքրիկ բնակարանում ապրող թոշակառուները չեն մոռանում գյուղի իրենց տունը։ Երբևէ չնորոգված սենյակի գրեթե բոլոր պատերին մրգի և չրի շարաններ են. գյուղական կյանքի սովորություններից է:
«Կռվի ժամանակ հասել էինք մեր գյուղի մոտ։ Գնացի, տեսա, թե ոնց են ոչնչացրել մեր տունը։ Տեսա ու հառաչեցի», - հոգոց է հանում Գավրուշ պապը։


«Մենք երրորդ հարկում ենք ապրում, ու մինչև վերջերս հենակներով էի իջնում ներքև, որքան էլ շենքում վերելակ կա։ Աստիճաններով իջնելը մի քանի կիլոմետր անցնելու հաշիվ է, դա ինձ շատ է պետք», - ասում է Գավրուշ պապիկը։
Հեռու տեղեր գնալու համար օգտագործվող շարժասայլակը մահճակալի տակ է պահվում։ Վերջերս շենքի աղբատար խողովակը փակվել է, և Նիկողոսյանները պարետին խնդրել են, որ շարժասայլակն առաջին հարկում առաջացած սենյակում դրվի, բայց մինչև հիմա նորություն չկա։
Յուրաքանչյուր կիրակի Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն այցելում են Մոլդովական փողոցի հանրակացարանային շենքերում բնակվող միայնակ տարեցներին։
«Հիմնականում նստում, խոսում ենք: Պետք է լինում, օրինակ, էլեկտրալամպը փոխել, բայց փախստական տարեցներն առավել շփման կարոտ են», - ասում է կամավոր Սանո Համբարձումյանը։
~
Zero block
Click „Block Editor” to enter the edit mode. Use layers, shapes and customize adaptability. Everything is in your hands.
Tilda Publishing
create your own block from scratch