Յուրաքանչյուր օր մենք անցնում ենք տարբեր այցեքարտային շինությունների կողքով, պայմանավորվում ու ժամադրվում դրանց մոտ, դրանցից մի քանիսը մեր մանկության սիրելի վայրերն են եղել։ Սակայն հաճախ նույնիսկ պատկերացում չունենք, որ դրանց հեղինակները 20-րդ դարի հայ կին ճարտարապետներ են։
Ներկայացնում ենք նրանցից տասի կենսագրությունները։ Այդ կանայք անցած դարում հեղինակել են այնպիսի շինություններ, որոնք հնարավոր չէ շփոթել՝ սկսած Տիկնիկային թատրոնի շենքից, Պոնչիկանոցից, մինչև ԳԱԱ նախագահության մասնաշենք։