Լեգենդների
արահետով
The hard truth about volunteering
TRAVEL GUIDE
Լեգենդների արահետը Գորիսի տարածաշրջանում գծանշված ճանապարհներով կապում է Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ և Հարժիս բնակավայրերը, իսկ Կապանում՝ Կապան, Աղվանի, Տանձավեր, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Անդոկավան, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Ձորաստան և Շղարշիկ բնակավայրերը:
Fly to a location based on scroll position
Բակունցի տուն-թանգարանը

Աքսել Բակունցի տուն-թանգարան

Հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի հայ արձակագիր Ակսել Բակունցը ( 1899- 1937)։ Թանգարանն ունի շուրջ 500 ցուցանմուշ, այդ թվում լուսանկարներ, իրեր, առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր։ Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը։ Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը։ Տուն-թանգարանում կազմակերպվում են Բակունցի ստեղծագործությանը, արդի գրական խնդիրներին վերաբերող տարբեր միջոցառումներ, ամենամյա բակունցյան օրեր։

Վերիշենի արվեստների կենտրոն

Վերիշենի արվեստների կենտրոն

Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը Վերիշենում ներկայացնում է ոչխարի բրդից թելի արտադրական գործընթաց և թելից պատրաստվող ձեռագործ ապրաքների լայն տեսականի։ Այստեղ այցելուները կարող են թել մանելու փորձառություն անցնել և գնել կանանց ձեռքի աշխատանքները՝ նպաստելով գյուղի տնտեսական զարգացմանը։ Առկա են բրդյա փոքր հուշանվերներից մինչև գուլպա, բարձի երեսներ, ծածկոցներ, պայուսակներ և այլն։

Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Գտնվում է գյուղի կենտրոնում: Կառուցվել է IV-V դդ.: Ըստ դռան ճակատակալ քարի արձանագրության՝ հիմնովին վերակառուցվել է XVII դ.: Միանավ թաղածածկ սրահներից չափերով ամենամեծն է (երկարությունը՝ 27,3 մ): Աղոթասրահը արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն սրահ է, որը արևելյան կողմում ավարտվում է դրսից և ներսից կիսաշրջանաձև խորանով:

Բոհեմ քարանձավ-գրադարան Գորիսումնը

Բոհեմ քարանձավ-գրադարան Գորիսում

Վերականգնված քարանձավ է, որը վերափոխել և դարձել է մշակութային կենտրոն։ Կահավորված է համապատասխան գույքով ու սարքավորումներով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար։ Հիմնականում անց է կացվում ֆիլմդիտումներ, ինտելեկտուալ խաղերի անցկացում, հնարավոր է կազմակերպել նաև մասնավոր միջոցառումներ։

Թթենուտ էկո ճամբար Քարահունջումնը

Թթենուտ էկո ճամբար Քարահունջում

Թթենուտ Էկո ճամբարն առաջարկում է վրանային գիշերակաց, խոհանոց-տնակ, սնունդ՝ այդ թվում ավանդական ուտեստներ՝ թթի չրի հալվա, թան, քաշիլ, տնական օղու պատրաստման վարպետության դասեր, թեյախմություն, գյուղատնտեսական արտադրանքի վաճառք, համագործակցություն համայնքի այլ ծառայությունների շրջանակներում (ուղեկցողի ծառայություններ, ձիասպորտային տուրեր):.