Wind House Сompany
Developers of clean energy
About us
We are working with companies to develop distribution channels for windmills as cleaner fuels. We also support those who develop the most innovative financing mechanisms and distribution strategies for windmill systems and kits.
Եռաբլուրի Ազատամարտիկների թանգարան

Եռաբլուրի պանթեոնում կառուցվել է մի շինություն, որի մուտքի վրա հստակ գրված է՝ «Եռաբլուրի զինվորական պանթեոնի թանգարան»։ Այն նախագծվել է թանգարանային նպատակով՝ որպես տարածք, որը պետք է արժանապատվորեն ներկայացներ Արցախյան պատերազմների հերոսների պատմությունները, փաստերն ու հիշողությունները։

Սակայն այցելության ընթացքում պարզ է դառնում, որ կառույցը չի ծառայում իր նպատակին։ Այն չունի թանգարանային գործառույթներ, ներսում չկան ցուցադրություններ, բացակայում են այցելուների համար նախատեսված նյութեր, բացատրական պաստառներ կամ մուտքի հանրային հասանելիություն։ Փոխարենը՝ տարածքն օգտագործվում է որպես արհեստանոց՝ որտեղ պատրաստվում են դրոշներ, նստարաններ և այլ արարողակարգային պարագաներ։

Կարճ զրույցի ընթացքում աշխատակիցը սկզբում ներկայացրեց որոշ հիմնավորումներ թանգարանի չգործելու մասին, սակայն երբ իմացավ, որ խոսակցությունը կապված է ուսումնագիտական աշխատանքի հետ, հրաժարվեց հարցազրույցից և նախնական ասածները հերքեց։

Այս ամենը վկայում է կարևոր իրողության մասին Եռաբլուրը՝ որպես ազգայինհիշողության կենտրոնական վայրերից մեկը, փաստացի չունի գործող թանգարան, թեև այն կառուցվել է հենց այդ նպատակով և կրում է համապատասխան անվանումը։ Այդ բացը հիշողության փոխանցման գործընթացը թողնում է մասնավոր նախաձեռնությունների հույսին, դարձնելով այն մասնատված և անկառավարելի։

«Մայր Հայաստան» ռազմական թանգարան

«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին և մեր հերոսական անցյալին։ Թանգարանի գլխավոր ցուցադրությունները վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմին, սակայն կա առանձին ցուցասրահ, որն անդրադառնում է Արցախյան պատերազմին, ներկայացված են զենքի, զինվորական իրերի որոշ նմուշներ, կան քարտեզներ, հերոսների լուսանկարներ, մի հատվածն էլ նվիրված է Շուշիի ազատագրմանը և Արկադի Տեր-Թադևոսյանինն։ Չնայած այս նախաձեռնությանը՝ այն ամբողջականորեն չի ընդգրկում բոլոր պատերազմներն ու դրանց ազդեցությունները, և առավել շատ դիտարկվում է որպես ընդհանուր ռազմական պատմության շրջանակում ընդգրկված թեմա։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ամփոփված են նահատակված ազատամարտիկների շիրիմներ ու խաչքարեր, որոնք խորհրդանշում են ազգային պայքարի շարունակականությունը։ Սակայն այս տարածքն ունի հուշահամալիրային և ոչ թանգարանային բնույթ և ուղղակիորեն չի ծառայում Արցախի պատերազմի պատմության ներկայացմանը։

Contact us
Phone: +1-123-456-789
Email: [email protected]