Ամենահետաքրքիր ելույթները ուրբանիզմով հետաքրքրվողների համար
Այս երկու շաբաթվա ընթացքում Երևանը դառնում է աշխարհի բնապահպանների հավաքատեղին։ COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ամենամեծ միջազգային հարթակն է, որտեղ երկրները, գիտնականները, համայնքները և բիզնեսը որոշում են, թե ինչպես պահպանել կենդանի բնությունը։
Կանաչ գոտին բաց է բոլորի համար, սակայն նախապես պետք է գրանցվել COP17 Yerevan պաշտոնական կայքում։ Մենք առանձնացրել ենք ամենահետաքրքիր ելույթները ճարտարապետների և ուրբանիստների համար։