OUR COMPANY
Bring Your Ideas to Life
Everything that you dreamed of can be brought to life exactly at the moment when you decide to win.
Երևանի կանաչ գոտիները

Ընդհանուր պատկեր. թվերն ընդդեմ ստանդարտների

Կանաչը զբաղեցնում է քաղաքի մոտ 30%-ը, բայց ընդհանուր օգտագործման կանաչ գոտիները ընդամենը 928 հեկտար են՝ մոտ 8,4 քմ մեկ բնակչին, ինչը ցածր է 9 քմ նվազագույն շեմից։

≈6760 հականաչ ծածկույթ (հանրային և մասնավոր, ներառյալ խոտածածկ և ծաղկանոցներ)՝ քաղաքի տարածքի ~30%-ը
≈928 հաընդհանուր օգտագործման կանաչ գոտիներ
≈8,4 քմընդհանուր օգտագործման կանաչ մեկ բնակչին

Քանի՞ քառակուսի մետր կանաչ մեկ բնակչին

Երևան այսօրընդհանուր օգտագործման կանաչ
8,4
Նվազագույն շեմԱՀԿ չափորոշիչ (ըստ ՔՊ 2023 ծրագրի)
9
Ցանկալի ցուցանիշմունիցիպալ փաստաթղթեր
50
2018-ի նախընտրական ծրագրերում հնչած թվեր
«Բարգավաճ Հայաստան»նորմատիվ՝ ըստ կուսակցության
28,8
«Երկիր Ծիրանի»խոստացված թիրախ
25
«Բարգավաճ Հայաստան»փաստացի՝ ըստ կուսակցության (2018)
4,5

Քմ մեկ բնակչին։ 28,8 և 4,5 թվերը «Բարգավաճ Հայաստան»-ի պնդումներն են և չեն համընկնում քաղաքապետարանի տվյալների հետ. տարբեր հաշվարկներ կարող են ներառել կանաչի տարբեր տեսակներ։

Որքա՞ն է կանաչը քաղաքի տարածքում

կանաչ ծածկույթ ~30%
Գլխավոր հատակագիծ՝ 40%
ընդհանուր օգտագործման կանաչ (928 հա, կանաչի ~14%-ը) մնացած կանաչ ծածկույթ, ներառյալ մասնավոր կառուցապատված և այլ տարածքներ

Աղբյուրներ՝ Երևանի քաղաքապետարան (վերջին հրապարակված տվյալներ), «Ազգային առաջընթաց» կուսակցության 2023 ծրագիր (40%)։ Ընդհանուր օգտագործման կանաչի բաժինը հաշվարկված է 928 ÷ 6760 հարաբերությամբ, քաղաքի տարածքի ~4%-ը՝ 30%-ի հիման վրա։

2018 · Ավագանու ընտրություններ

«Կանաչ օղակ» և բուֆերային գոտիներ

Ո՞վ ինչ էր խոստանում կանաչի ոլորտում։ Ամենալայն ծրագիրն ուներ «Իմ քայլը» դաշինքը՝ հինգ ուղղություններից չորսը, որը և հաղթեց ընտրություններում։ Չափելի թիրախ մեկ բնակչին ընկնող կանաչի համար առաջարկել էր միայն «Երկիր Ծիրանի»-ն։

ՈւժՆոր կառույց / կառավարումԲուֆերային գոտիներ, անտառներՈռոգումԿառուցապատման սահմանափակումԹվային թիրախ (քմ/բնակիչ)
«Իմ քայլը»Հայկ Մարության
«Բարգավաճ Հայաստան»Նաիրա Զոհրաբյան
«Երկիր Ծիրանի»Զարուհի Փոստանջյան
«Օրինաց երկիր»
«Երևանյան հասարակություն»Անահիտ Թարխանյան

«Օրինաց երկիր»-ի խոստումները (կանաչ տանիքներ, անվճար տնկիներ) այս ուղղություններից դուրս են. տես ստորև։ «Բարգավաճ Հայաստան»-ը նշում էր 28,8 քմ նորմատիվը, բայց այն որպես թիրախ չէր խոստանում։

«Իմ քայլը» դաշինք

Հայկ Մարության · ընտրված քաղաքապետ
  • Հիմնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
  • Բուֆերային «թոքերի»՝ Ծիծեռնակաբերդ, Հաղթանակ զբոսայգի, Սարալանջ, Փարոս, փուլային վերականգնում և անտառտնկում
  • Նոր ոռոգման համակարգեր և եղածների արդիականացում
  • Կանաչ տարածքներում ապօրինի և ժամկետանց շինությունների ապամոնտաժում
  • Բարեկարգել և ընդլայնել հանրային կանաչը. ծանր մետաղներով աղտոտված հողերում՝ չեզոքացնող բույսեր
  • Դալմա՝ հողահատկացումների գույքագրում, ապօրինի նախագծերի կանխում, ոռոգման առվակների վերականգնում

«Բարգավաճ Հայաստան»

Նաիրա Զոհրաբյան · «Կանաչ-խելացի քաղաք»
  • Պնդում՝ կանաչը նվազել է 28,8 → 4,5 քմ մեկ բնակչին
  • Անտառպարկեր ազատ հողեր ունեցող վարչական շրջաններում
  • Քաղաքը փոշուց պաշտպանող կանաչ գոտի
  • Առկա 90 պուրակի, այգու և հանգստի գոտու բարեկարգում

«Երկիր Ծիրանի»

Զարուհի Փոստանջյան
  • Կանաչը հասցնել 25 քմ մեկ բնակչին
  • Հատուկ հարկ անտառներում և կանաչ գոտիներում կառուցված անշարժ գույքի համար
  • Ոռոգման ցանցի հիմնովին վերանորոգում
  • Բուսաբանական այգու և Երևանյան լճի շրջակա այգու վերականգնում

«Օրինաց երկիր»

 
  • «Կանաչ տանիքներ» նախագիծ բազմաբնակարան շենքերի համար
  • Տնկիների անվճար տրամադրում համատիրություններին

«Երևանյան հասարակություն»

Անահիտ Թարխանյան
  • Փոքր կենտրոնում նոր շինարարության մորատորիում կամ խիստ սահմանափակում
  • Գլխավոր պողոտայի պաշտպանություն առևտրային կառուցապատումից
  • Ապօրինի շինությունների ապամոնտաժ
  • Գլխավոր հատակագծի համալիր էկոլոգիական աուդիտ
Քաղաքապետարանի GIS քարտեզ · «Ինչ ենք արդեն արել»

Նոր կանաչ տարածքներ. ինչ է գրանցված քարտեզում

Քաղաքապետարանի քարտեզում 2021–2024 թվականներին գրանցված է 21 նոր կանաչ տարածք՝ ընդհանուր 454 400 մ² (45,44 հա)։ 2025–2026 թվականների համար նոր տարածք չկա։ Համեմատության համար. 2024-ին քաղաքապետը խոստացել էր 250–300 հեկտար 5 տարում։

454 400 մ²կանաչապատ տարածք (45,44 հա), 2021–2024
14 720տնկված ծառ
15 995 մոռոգման համակարգ
9 / 21տարածք առանց ոռոգման համակարգի

Նոր կանաչ տարածք ըստ տարիների, հա

Քարտեզում նշված տարեթվով։ Դաշտը չի նշում՝ դա տնկման սկզբի, թե ավարտի տարին է։

Խոստումն ընդդեմ քարտեզի

«Գալիք հնգամյակում Երևանում պլանավորում ենք ստեղծել 250–300 հեկտար նոր կանաչ տարածքներ» (Տիգրան Ավինյան, 2024)

2023–2024՝ 30,4 հա
250 հա
300 հա
0Խոստացված միջակայք՝ 250–300 հա (մինչև 2028)

30,4 հա-ն քարտեզի 2023 և 2024 թվականների տարածքների գումարն է. 2023-ի մի մասը ընտրություններից առաջ է։ Միայն 2024-ին՝ 11,6 հա։

Ամենամեծ նոր տարածքները

Մակերես (հա) · ծառեր · տարի։ ● Ոռոգման համակարգ չունի։

Արդյունքները · 2026 հոկտեմբեր

Ի՞նչ եղավ կանաչ խոստումների հետ

Ստուգված 14 խոստումից ամբողջությամբ կատարված է 2-ը, 4-ը կատարվել են մասնակի, 4-ը ընթացքի մեջ են։ Երեք խոստման կատարման մասին հրապարակային տվյալներ չեն գտնվել։

Կանաչապատման ՀՈԱԿ-ի ստեղծում

«Իմ քայլը» · 2018
Հիմնվել է 2019-ի դեկտեմբերին։

Ծիծեռնակաբերդի բուֆերային գոտու վերականգնում

«Իմ քայլը» · 2018, ՔՊ · 2023
2025-ի մայիսին՝ ~9 հա, ~5000 ծառ ու թուփ (քաղաքապետարանի հաղորդագրություն)։
Քարտեզ՝ 8,5 հա, 4272 ծառ, 1695 մ ոռոգում, տարեթիվ՝ 2022

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինում

ՔՊ · 2023
2023–2024՝ Մոսկովյան, Սայաթ-Նովա, Թումանյան և այլ փողոցներ։ Քննադատվել է ստվերի կորստի համար։

Սարալանջի լանջերի վերականգնում

«Իմ քայլը» · 2018
2020-ին 12 հա չորացել է, ոռոգումն արդիականացվել է 2026-ին։ ՔՊ 2023 ծրագիրը նշում է +6 հա։
Քարտեզ՝ 4,6 հա (4 հա 2022 + 0,6 հա 2023), 732 ծառ

Հաղթանակ զբոսայգու բուֆերային գոտու անտառտնկում

«Իմ քայլը» · 2018
Հանրային այլ տվյալներ չեն գտնվել։
Քարտեզ՝ 1 հա անտառ, 948 ծառ, 742 մ ոռոգում, 2023

«Փարոսի» անտառտնկարկի վերականգնում

«Իմ քայլը» · 2018, ՔՊ · 2023
Ագրոանտառ է տնկվել, բայց ոռոգման համակարգ չկա։
Քարտեզ՝ 1,7 հա, 580 ծառ, 2024, ոռոգում՝ 0 մ

Նորքի նախկին այգիներում 10 հա անտառ

ՔՊ · 2023
Հավանաբար նույն նախագիծն է. ճշտման ենթակա։
Քարտեզ՝ «Նորքի լանջեր», 7 հա, 2643 ծառ, 890 մ ոռոգում, 2024

Հրազդանի կիրճին պահպանվող կարգավիճակ

ՔՊ · 2023
Ավագանին հավանություն է տվել 2026-ի հոկտեմբերի 14-ին։
Քարտեզ՝ պահպանման տարածքի սահման, ~268 հա (3 բազմանկյուն)

Դալմայի 200+ հա այգի՝ առանց կառուցապատման

ՔՊ · 2023
2024-ի ծրագրում՝ 230 հա, 2026-ի ամառը՝ 250 հա ներդրումային փաթեթում, գումարը չի հրապարակվել։
Քարտեզ՝ նոր կանաչի շերտում չկա

250–300 հա նոր կանաչ 5 տարում

Ավինյան · 2024
Ժամկետը՝ մինչև 2028–2029։
Քարտեզ՝ 2023–2024՝ 30,4 հա, 2025–2026՝ գրանցում չկա

Մեկ անձին 9 քմ կանաչ

ՔՊ · 2023 · ժամկետը՝ 2028
8 քմ (2023, ՔՊ ծրագիր) → 8,4 քմ (քաղաքապետարանի վերջին տվյալ)։

200 հազար ծառ 7–8 տարում

Ավինյան · 2023 մարտ
Ընդհանուր թիվ չի հրապարակվել։
Քարտեզ՝ նոր տարածքներում 2023–2024՝ 9309 ծառ (առանց փողոցային տնկումների)

~120 կմ նոր ոռոգման ցանց

ՔՊ · 2023
Քաղաքային ցանցի տվյալներ չեն գտնվել։
Քարտեզ՝ նոր տարածքներում 2021–2024՝ 15 995 մ

Տնկարան՝ տարեկան 10 000 ծառ

ՔՊ · 2023
Կատարման տվյալներ չեն գտնվել։

Կարգավիճակը՝ 2026 թ. հոկտեմբերի դրությամբ։ Աղբյուրներ՝ «Իմ քայլը» (2018) և «Քաղաքացիական պայմանագիր» (2023) նախընտրական ծրագրեր, Երևանի քաղաքապետարանի հաղորդագրություններ և GIS քարտեզ (gis.yerevan.am, «Նոր կանաչ տարածք» և «Հրազդանի կիրճ (Հատուկ պահպանման տարածք)» շերտեր, դիտվել է 2026-ի հոկտեմբերի 18-ին. ամփոփ թվերը՝ 454 400 մ², 14 720 ծառ, 15 995 մ ոռոգում, համընկնում են շերտի տվյալների գումարի հետ), Երևանի ավագանու որոշումներ։ «Տվյալներ չեն գտնվել» նշանակում է, որ հասանելի աղբյուրներում կատարման մասին տեղեկություն չկա, ոչ թե որ խոստումը չի կատարվել։