Մասնակցությամբ Լևոնը՝ ինժեներ է: Խորհրդային տարիներին նա աշխատել է սեյսմիկ ոլորտում, սակայն 80-ականների վերջում, երկաթյա վարագույրի անկումից հետո, նա տեղափոխվում է ապրելու Նյու Յորք:
«Ոչ ոք չի սիրում այն ժամանակահատվածը, որում ես ապրել եմ. կոմունիզմը, բայց այսօրվա հետ համեմաած, այն հեքիաթային ժամանակահատված էր: Բայց այն ժամանակ էլ, ուզում էի մնալ ինքս ինձ հետ և լինել ազատ, ինչն էլ ինձ ստիպեց հեռանալ ԽՍՀՄ-ից»,- հիշում է նա:
ԱՄՆ-ում անցկացրած 16 տարիները Լևոնը համարում է երջանիկ: Այնտեղ ունեցել է ազատության զգացումը, ինչպես նաև նյութական ապահովություն: Սակայն այնտեղ էլ մարդիկ հաճախ չէին հասկանում, թե ո՞րն է իսկական երջանկությունը:
«Մարդը ծնվում է այնպիսին, ինչպիսին, որ կա: Սակայն, դժբախտաբար, հասարակության ազդեցության ներքո նրան թվում է, թե իրեն փողը բերելու է երջանկություն և ուրախություն: Ես ծանոթ եմ եղել շատ հարուստների, ովքեր երջանիկ չէին: Հարստությունը բավարարված լինելու մեջ է, իսկ երջակությունը՝ կյանքի հանդեպ միշտ կրքոտ լինելն է», - ասում է Լևոն Աբգարյանը:
Մոր հանկարծակի հիվանդությունը Լևոնին ստիպում է վերադառնալ հայրենիք, որից հետո նա որոշում է մնալ ապրելու Հայաստանում: Այսօր նրան անվանում են «Քաղաքի սիրտը», որն իր լավատեսությամբ թելադրում է քաղաքի ռիթմը: