Ընտանիք

Անկախ Հայաստանի ՝ անկախ սերնդի զավակ Արմեն Հովհաննիսյանը ծնվեց 1994 թվականի հունիսի 30-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ավարտից մեկ ու կես ամիս անց, երեք աղջիկներից հետո նրա ծնունդը ցնծությամբ էր լցրել ընտանիքը․ արու զավակը Հովհաննիսյանների տոհմածռի միակ շարունակողն էր։


Ընտանեկան անսահման մեծ սիրո կենտրոնը լինելով Արմենը նույնքան սեր ու ուշադրություն էր տալիս հարազատներին։ Դեռ մանկուց ավագ քույրերի ջերմությամբ պատված լինելով, նա դարձել էր նրանց պաշտպանը, խորհրդատուն՝ փոխելով ընտանիքում իր դերը՝ փոքր զավակից վերածվելով ավագ եղբոր։

Տանը Արմենը մշտապես զգում էր ընտանիքի անդամների աջակցությունը։ Տատը նրա կյանքում առանձնահատուկ տեղ ուներ՝ փոխանցելով կյանքի փորձն ու խորհուրդները։ Մայրը նրա մեջ ձևավորեց աշխատասիրության և սկզբունքայնության կարևոր արժեքները։ Հայրը իր օրինակով Արմենին փոխանցեց հայրենասիրության և պատասխանատվության զգացումը։Արմեն հորից նաև ժառանգել էր երաժշտական տաղանդն ու սերը դեպի դհոլ։ Մանկուց ընտանիքի ավագ անդամներից էր Արմը լսում իր ազգի պատմության հերոսական ու ցավոտ էջերի մասին, պայքարի ու իր նախնիների արիության մասին։


Ընտանեկան ամուր կապերի և արժեքների վրա հիմնված դաստիարակությունն օգնեց Արմենին մեծանալ որպես գիտակից, նվիրված և սկզբունքային անհատ, որի արժեհամակարգում առաջին տարրերից մեկը Հայրենիքն էր։

Մարինե Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյանի մայրը
Մարինե Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյանի մայրը
Մարինե Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյանի մայրը