Ստեղծագործական շնորհ

Արմեն դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում ստեղծագործական գործունեության հանդեպ։ Նրան հետաքրքրում էին երաժշտությը, կավեգործությունը, քանդակագործություն ու նկարչությունը։

Երաժշտության հանդեպ սերը նա ժառանգել էր հորից։ Արմենը նվագում էր դհոլ․ ասում են զգացմունքներն արտահայտում էր հայկական ազգային երաժշտության միջոցով։


Մանկության տարիներից հետևելով ավագ քրոջ նկարչական, կավագործական աշխատաններին, Արմենի մոտ սեր էր առաջացել դեպի արվեստը, որն ուղեկցվում էր ի վերուստ տրված շնորհով։ Արմենը սկզբում քրոջ օգնությամբ, հետո արդեն միայնակ տարբեր նյութերից՝ կաշվից, կավից, փայտից իրեր էր ստեղծում։ Նրա աշխատանքներում նաև կարող ենք գտնել փոքրիկ քանդակներ խաչերի տեսքով։Նրա աշխատանքներ արտահայտում էին իր երևակայությունը և մանրուքների հանդեպ ուշադրությունը։


Ստեղծագործական հետաքրքրություններն ավելի լայն հնարավորություններ ստացան, երբ Արմենը սկսեց սիրողական մակարդակով նկարահանել տեսանյութեր։ Իր տեսախցիկի միջոցով նա սովորում էր պատմություններ փոխանցել կադրերի լեզվով՝ փորձելով զարգացնել ապագա կինոօպերատորի հմտությունները։ Նրա աշխույժ բնավորությունը, գեղեցիկի ընկալումը և ստեղծագործական մտածողությունը իրեն դարձրել էին մի երիտասարդի, որը կարողանում էր իր ներաշխարհը փոխանցել թե՛ ձեռքի աշխատանքներով, թե՛ տեսախցիկով ստեղծած պատմություններով։

Մարինե Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանի մայրը
Մարինե Հովհաննիսյան

Արմեն Հովհաննիսյանի մայրը