Ամրագրել այցելությունը
փառքի սրահ
Արմեն Հովհաննիսյանի
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ սրահի օնլայն ցուցադրությանը։ Մենք հավատում ենք, որ արվեստը և տեխնոլոգիան կարող են միավորվել՝ ստեղծելով նորարարական և հուզիչ միջավայր՝ պատմելու մեր պատմության կարևորագույն դրվագները։ Ցուցադրության նպատակն է ոչ միայն Արմեն Հովհաննիսյանի սխրանքների ու անուրանալի ավանդի ներկայացումը, այլ նաև հայ զինվորի հավաքական կերպարի, հայրենասիրության, արիության և արժանապատվության կարևորագույն արժեքների փոխանցումը։

Մեր աշխատանքը նպատակ ունի զորակցել հայ ժողովրդի հիշողությանը, ոգեշնչել այն արժեքներով, որոնք մեզ մղում են շարժվելու դեպի հաղթական ապագա՝ հիմք դնելով մեր պատմության կարևորագույն դրվագների պահպանմանն ու պաշպանությանը։
Այս ցուցադրությունը նախատեսված է բոլոր այցելուների համար՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով ճանաչելու և արժևորելու հայ զինվորի կերպարը։
րմեն Հովհաննիսյանի փառքի սրահը հիմնադրվել է՝ 2015թ հունիսի 30-ին, հերոսի ծննդյան և զորացրման օրը։ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է 2014 թվականի հունվարի 19-ին, ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը և փրկելով իր ծառայակից ընկերների կյանքը։ Նրա սխրանքը հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։Փառքի սրահի ստեղծման գաղափարը Արմենի հայրիկինն է՝ Լևոն Հովհաննիսյանինը։ Սրահի մի մասը ընդգրկում է Արմենի սենայկը․«Նա որոշեց մեր տան ամենաթանկ սենյակը դարձնել փառքի սենյակ»,-ասել է Արմենի մայրը Մարինե Հովհաննիսյանը ։
Ա

Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են
Արմեն Հովհաննիսյան
Հաճախ տրվող հարցեր
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ
Բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային զինծառայողներ և պահեստազորի սպաներ հաճախ այցելում են Արմեն Հովհաննիսյանի փառքի սրահ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց զինակից ընկերոջ հիշատակին։
ՀՀ տարբեր մարզերի դպրոցներից այցելում են ճանաչելու մերօրյա հերոսին, նրա անցած ուղին, սխրանքներն ու հայ զինվորի հավաքական կերպարը։
Դպրոցականները փառքի սրահում
Դպրոցականը փառքի սրահի տպավորությունների գրքում գրառում անելիս։
Երևանի մանկապարտեզներից մեկի սաների հայրենասիրության դասը Արմեն Հովհաննիսյանի փառքի սրահում։
Հայրենասիրության դաս
Սիրով սպասում ենք Ձեզ՝ թե՛ թվային հարթակում, թե՛ փառքի սրահում՝ ձեր ներկայությամբ։


📍Հասցե՝ Ավան, Շահինյան փողոց, 8 տուն
📞Հեռ․ 041-063-094