Ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, լրագրող Յանա Շախրամանյանը պատմում է, որ այստել ձևավորվել է յուրահատուկ միջավայր:
Այստեղ էին գալիս աշխատելու հետազոտողներ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից: 1980-ների վերջում այստեղ են բնակվել նաև Ադրբեջանից տեղահանված հայերը, արցախցիները:
«Այստեղ հանդիպում են մարդիկ, հայեր, տարբեր տարածաշրջաններից, ինչը բավականին հետաքրքրիր համայնքի ձևավորման հիմք է: Այսինքն, կան մարդիկ, որոնք ունեն տարբեր բարբառներ, տարբեր մշակութային առանձնահատկություններ և Գիտավանը այս առումով միավորել է մարդկանց իրենց գիտական գործունեությամբ»,- պատմեց Յանան:
Հաճախ բնակիչները կազմակերպում են շաբաթօրյակներ և ծառատունկ: Սակայան ջանքերը բնականաբար համակարգված և բավարար չեն, որովհետև պետք է ընդհանուր համայնքային ուշադրություն:
«Մանկությունից հիշում եմ, որ գիտավանը միշտ եղել է և կա բավականին կանաչ թաղամաս, ցավոք հիմա տարածքը անխման է և պետք են ջանքեր անընդհատ հետևելու կանաչ տարածքներին: Եվ առհասարակ թաղամասը խնամելու համար»,- ասում է Յանան:
Գիտավանի այլ բնակիչները չցանկացան խոսել տեսախցիկի առջև` համաձայնեցին միայն ձայնագրվել: Բնակիչներից մեկն արդեն 40 տարի է, ինչ այստեղ է ապրում: Գիտավանում աշխատել է, իր խոսքով, «մոչնայա ստատուրնիկ» մասնագիտությամբ՝ պատրաստելով պղնձե լարեր: Այստեղ են ծնվել և մեծացել իր երեխաները:
«Նախկինում մի շենքից դուրս էին գալիս 12-ից 13 երեխա, հիմա շենք կա, որ մեկ երեխա էլ դուրս չի գալիս»,- ասում է նա:
Բացի գիտնականներից, այստեղ բնակություն են հաստատել նաև բանվորական ընտանիքներ: Խորհրդային միության փլուզումից հետո գիտավանում ապրել են միայն այն գիտնականները, որոնք այստեղ են աշխատել, իսկ մյուսներին զրկել են բնակարաններից:
Լուսանկարը` Յանա Շախրամանյանի ինստագրամյան էջից