Երևանում մանկական երկաթուղի ստեղծելու գաղափարը 1935 թվականին առաջ են քաշել Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունին և ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։
Լուսանկարում՝ Մանկական երկաթուղին
Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից։ Երկաթուղին, ինչպես նաև ամբողջ այգին, նախագծվել էր Միքայել Մազմանյանի կողմից։ Մանկական կայարանի փայտե շենքը սկսել է գործել 1937 թվականի հունիսի 9-ին։ 40-ականների վերջում կառուցվել է կայարանի քարե շենքը, որի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։
Երևանի մանկական երկաթուղին այն եզակի երկաթուղիներից է, որը հիմնվել է խորդային տարիներին և շարունակել է աշխատել նույնիսկ վարչակարգի փլուզումից հետո։
Աշխատանքներ՝
- Երևանի Կամոյի անվան դպրոցը (այժմ՝ թիվ 76 հայ-արգենտինյան դպրոց)
- Բնակելի տներ Երևանում (1953-56թթ, բոլորը ամուսնու՝ ճարտարապետ Բաբկեն Հակոբյանի հետ)
- Երևանի Մանկական երկաթուղու կայարանը (1954թ.)
- Մանկապարտեզներ Երևանում (1954թ.), Գյումրիում (1955թ.) Հրազդանում (1982թ.), վարչական շենքեր Մեղրիում (1974թ.) Արթիկում (1974թ.), Մեծամորում (1974թ.), Սևանում (1977թ.)
- Մարզպետարանի և քաղխորհրդի միացյալ շենքը Հրազդանում (1973թ.)
- Բնակելի թաղամաս Արթիկում (1974թ.)
- Տներ Վանաձորում, Գյումրիում և այլն: