Սկիզբ
Երրորդ դասարանում տնային հանձնարարության շրջանակում տան նախանմուշ էի պատրաստել, ներկել էի, ավելի ներկայանալի տեսքի էի բերել։ Դպրոց հասա ձեռքումս պահած, հինգ ստացա։ Այնքան ուրախ և ոգևորված էի, որ տուն վերադարձի ճանապարհին տերևներով լի փոսի մեջ ընկա։ Ընկերներս էին հիշում, պարզվում է՝ ընկնելուց ձեռքս վերև էի պարզել, որ տունը չվնասեի։ Գու՞ցե դա էլ եղավ ամեն ինչի անգիտակից սկիզբը։
Ճարտարապետ եղբայր
Հետագա մասնագիտությանս հարցում մեծ ազդեցություն ունեցավ եղբորս ճարտարապետ լինելու հանգամանքը։ Աշչյան Գալուստն ավագ եղբայրս է, ինձնից 4 տարի է մեծ։ Հիշում եմ, երբ ինքն աշխատում էր, շունչս պահած լսում էի մատիտի քստքստոցը։ Ինձ դուր էր գալիս այդ ձայնը, եղբորս միջոցով սերը փոխանցվեց ինձ։
Լայն հնարավորություններ
Ուսանողական կյանքը շատ թեթև էր, հանգիստ, խորհրդային ստանդարտ միջավայր էր՝ իր մոտեցումներով և վերաբերմունքով։ Այսօր երիտասարդներն ավելի լրջությամբ են վերաբերվում կրթությանը, հնարավորություններն են շատ, համացանցը ծանոթանալու նպաստավոր մեծ պայմաններ է ստեղծել։ Մեր ժամանակ ֆրանսիական ճարտարապետական ամսագրեր կային, դրանով էինք ոգեշնչվում։

Տարբերություն
Հասունանում ես ավարտելուց հետո, երբ սկսում ես մտածել՝ արդյոք ցանկանում ես այս աշխատանքով զբաղվել, թե՞ ոչ։ Ոլորտում փոփոխություններ են տեղի ունենում։ Եթե մեր ժամանակ աղջիկներն ակտիվ չէին, հիմա շատ ավելի վառն են և լավը։ Իհարկե, կին մասնագետները ստվերում են եղել, և մինչև հիմա էլ այդպես է։ Այսօր էլ կանանց դժվար է ինքնահաստատվել, որովհետև այս աշխարհը տղամարդկանցն է։
Ոլորտի աղջիկները համառ են, նպատակասլաց, աշխատասեր և ավելի սկզբունքային, քան տղաները։ Վերջիներս ձգտում են շատ գումար վաստակել, հեշտ աշխատել, և այս խնդիրն ամբողջ աշխարհում է։ Մոսկվայից էլ, երբ աշխատանքներ են ուղարկում, նկատում ենք, որ աղջիկներն ավելի հետաքրքիր են մտածում, ավելի նորարար են և համարձակ։ Կանայք կարողանում են ամեն իրավիճակում ճկուն լինել և հաղթահարել բոլոր դժվարությունները։
Սիրելի աշխատանք
Ոչ բոլոր աշխատանքներն ունեն ստեղծագործական ոգի, ոչ բոլոր աշխատանքների մեջ է անհրաժեշտ լինում ոգի դնել, բայց երբ ապրում ես ստեղծագործելու հոգևոր վերելքը, այն վերածվում է մեդիտացիայի, վերանում ես աշխարհից։ Գիտե՞ք, ինչ եմ նկատել, ներկայիս երիտասարդությունը սիրում է ուրիշի աշխատանքները կրկնօրինակել։ Ափսոսում եմ, պատճառը համացանցն է, նրանք չեն կարողանում զգալ ստեղծագործելու հաճույքը։
«Հայաստան» հյուրանոց
Սոչիում ես և գործընկերս՝ Սարգիս Սարդարյանը, իրականացրել ենք «Հայաստան» հյուրանոցի նախագիծը, այն կառուցվում էր օլիմպիական խաղերի համար։ Մենք ստեղծեցինք մի աշխատանք, որը շատ մեծ ուշադրության արժանացավ, նույնիսկ կես ամիս ճարտարապետական կայքերից մեկում աշխարհահռչակ Զահա Հադիդի ներկայացված աշխատանքին էինք հաղթել, չէինք հավատում։ Իսկ իրական, ամենամեծ գնահատականը լուսահոգի Սարգիս Գուրզադյանինն էր։ Հրավիրեցինք, կողքի սենյակում էր աշխատում, եկավ ու ասաց․«Աբրիք»։

Մրցույթներ
Հայաստանում չես կարող իրականացնել քեզ հարազատ աշխատանքներ, չկան նման պատվիրատուներ, ինչպես նաև նման նախագծեր էլ չկան, որ ոգով տրվես ու ստեղծագործես։ Միակ հնարավորությունը մրցույթներին մասնակցելն է, այնտեղ դու կարողանում ես ինքդ քեզ ճիշտ գնահատել։
Շինարարի աշխատանք
Վանաձորի բժշկական կենտրոնի նախագիծն էլ ենք մենք իրականացրել։ Հետաքրքիր ստացվեց, հաջողակ էինք, այդ ժամանակ Հայաստանում լավ աշխատանք էին ցանկանում ունենալ։ Նախագիծը գրեթե ամբողջությամբ իրականացվել է այնպես, ինչպես հանձնել էինք թղթին։ Շինարարն էլ մեծ դեր խաղաց, իր վրա վերցրեց լրացուցիչ առաջադրանքներ, շատ կարևոր է աշխատել այնպիսի շինարարների հետ, որոնք չեն փնթփնթում։ Բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվեց բժշկական կենտրոնը, որն իրենից ներկայացնում է ներդաշնակ միջավայր։
Ոգենչում
Ինչպե՞ս սկսեցի աշխատել Սարգիս Սարդարյանի հետ։ Նա մեծ գիտելիքների տեր անձնավորություն է, ինձ համար կարևոր էր, աշխատել մի մասնագետի հետ, ով օրինակ կլինի, և ով իմ մեջ մեծ կարողություններ և գիտելիքներ կսերմաներ։
Կային շատ լավ առաջարկներ։ Երբ եղբորս հետ էլ խոհրդակցեցի, ասաց․ «Ավելի լավ է՝ դու գործ անես, դա ավելի ճիշտ է»։ Սարգիսն էլ չի փոշմանել, որ ինձ հետ է աշխատում և այն աշխատանքները, որոնք միասին ենք իրականացնում՝ փոխլրացնելով են ստեղծվում։

Ճաշակ
Գրադարան կար, որտեղ ճապոնական ամսագրեր էին ստանում։ Մենք էլ պատճենում էինք և այդ աշխատանքներից մեծ գիրք հավաքում։ Անդադար թերթում էինք, մտածողություն էր շտկում, մաքրում։ Ուսանողական տարիներին ոգեշնչվում էի Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքներով, նրանից գրքույկ էլ ունեի, առաջին գիրքն էր, որ գնել էի։ Նայում էի, ճաշակ զարգացնում։
Հիասթափություն
Սարգիսը դասավանդում է։ Մի երիտասարդ էր մեզ մոտ հաճախ գալիս, դիպլոմային աշխատանքի վրա էր աշխատում, շատ հետաքրիքր լուծումներով նախագիծ էր առաջարկել։ Շատ էինք ոգևորվել, պաշտպանությանն էլ մասնակցեցինք։ Սարգիսը սիրում է ինտերնետում հետևել, թե ինչ է տեղի ունենում ճարտարապետական աշխարհում։ Եվ ի՞ նչ է տեսնում, նույն շենքը՝ նույն ֆունկցիոնալ նշանակությամբ, նույն գույներով․․․Հիասթափություն ապրեցինք, այդ տղան ուներ ստեղծագործելու լավ հնարավորություն, բայց չօգտագործեց։
Մայր, տատիկ
Մինչև համալսարան ավարտելն եմ ամուսնանացել և երեխա ունեցել։ Սիրում եմ կյանքը, կենսուրախ եմ։ Ունեմ և՛ աղջիկ, և՛ տղա, երկուսն էլ շատ հետաքրքիր, ստեղծագործական միտք ունեն, բայց մասնագիտությամբ ճարտարապետներ չեն։ Թոռնիկս 15 տարեկան է, հիանալի նկարում է։ Նրան հաճախ եմ ասում, որ կարևոր է ցանկացած գործի մեջ սեր դնելը։
Միջավայր
Հին Երևանի փոքրիկ բակում եմ ծնվել-մեծացել։ Սիրում եմ այդ միջավայրը, որտեղ մեծացել եմ․ եղել են զգացմունքներ, հարաբերություններ։ Հետաքրքիրն էլ այն էր, որ այդ փոքրիկ, Նալբանդյան 10-ի նրբանցքում չորս ճարտարապետներ մեծացան։ Ցավոք, այդ հատվածն այսօր չկա, կողքի մի փոքր բակն է մնացել։