28.10.2026
չորեքշաբթի
- 08:00–20:00 · Ցուցահանդես
Blue Yerevan: art-doc exhibition
Կապույտ Երևան. արվեստի եվ վավերագրության ցուցահանդես
CSN Lab | Cultural and Social Narratives Laboratory
CSN Lab-ը երևանյան հետազոտական և մշակութային կազմակերպություն է, որը զբաղվում է մշակութային հիշողությամբ, շրջակա միջավայրի փոխակերպմամբ և տարածական արդարությամբ (spatial justice)։ Համադրողներ՝ Արսեն Աբրահամյան և Տիգրան Ամիրյան, գեղարվեստական տնօրեն՝ Հարություն Թումաղյան, արվեստագետներ՝ Դավիթ Կոչունց, Արմինե Շահբազյան, Լուսինե Թալալյան, Աննա Հակոբյան։ Բաց է ամբողջ օրը։
- 13:15–14:15 · Աշխատարանի սենյակ 1 · անգլերեն
From Climate Risk to Local Action and Nature-based Solutions: A Toolbox for Climate-Resilient Development in Armenia
Կլիմայական ռիսկերի գնահատումից դեպի տեղական լուծումներ. կլիմայի հանդեպ դիմակայուն գործիքակազմ Հայաստանի համար
Swiss Federal Institute for Forest, Snow and Landscape Research WSL
Համայնքապետարանները հաճախ չունեն գործնական մեթոդաբանություն՝ կլիմայական ռիսկերի վերաբերյալ տվյալները կոնկրետ ծրագրերի վերածելու համար։ «FORACCA» գործիքակազմը մեկտեղում է տեղական իշխանություններին, բնակիչներին և փորձագետներին՝ համատեղ ռիսկերը գնահատելու և հարմարվողականության միջոցառումներն առաջնահերթ դասակարգելու նպատակով։ Լեռնավանում և Ապարանում իրականացված առաջին փորձնական փուլի արդյունքում արդեն մշակվել է 20 նախագծային գաղափար և 5 առաջնահերթային ծրագիր՝ սկսած ջրային ռեսուրսների կառավարումից ու կանաչ ենթակառուցվածքներից մինչև աղետների ռիսկերի նվազեցում։