Ընտրություն
Ինձ համար սա աշխարհի ամենաբարդ հարցն է: Կարծում եմ՝ ինտուիտիվ եմ ընտրել: Այն ժամանակ դպրոցում սիրում էի բնագիտական առարկաները, որոնք լավ ստացվում էին ինձ մոտ: Միաժամանակ գնում էի նկարչության դասերի, ու ինձ հետաքրքիր էր, թե ո՞նց կարող եմ դրանք կապել իրար հետ: Ու այդպես ընտրեցի իմ մասնագիտությունը: Չեմ կարող ասել, որ այդ ժամանակ շենքերը ինձ հետաքրքրում էին:
Դժվարություն
Տարբեր ժամանակներում ստուդիաներում, որտեղ ես եմ աշխատել, և հիմա արդեն մեր ստուդիայում, դժվարությունները տարբեր են եղել: Հիմնական դժվարությունը եղել է մասնագետների հետ հաղորդակցվելը, իսկ հիմա ամենաբարդը թիմի համալրումն է՝ լավ մասնագետներ գտնելը: Նոր ստուդիայի համար իրական մարտահրավեր է լավ մասնագետ գտնելը, որովհետև իրենք արդեն աշխատում են:
Երբ վստահում էին տղամարդկանց
Այս պահին ստուդիաներում աշխատող ճարտարապետների մեծ մասը կանայք են, որոնք կրում են բարձր պատասխանատվություն: Ճիշտ է, հիմնադիրների կազմում կանայք քիչ են, բայց թիմի կազմում շատ-շատ են: Եթե ես լինեի միայնակ կամ ինձ հետ լիներ կին, մեզ շատ ավելի դժվարությամբ կվստահեին պատվիրատուները: Գաղտնիք չէ, որ կան մեծամասշտաբ աշխատանքներ, որոնց հետևում կանայք են կանգնած, բայց պետք է շատ աշխատել այդ վստահությունը շահելու համար: Կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում կա այդպիսի կարծրատիպ, այլ նաև այլ երկրներում, որ եթե ճարտարապետը կին է, ուրեմն չի կարող անել այդ աշխատանքը, որովհետև մի քիչ տղամարդկային մասնագիտություն է։ Բայց դե, փորձը այլ բան է ցույց տալիս։ Օրինակ՝ մեր այսօրվա ստուդիայի հիմնական թիմի 90%-ը կանայք են։

Ոգեշնչում
Կարելի է ոգեշնչվել ամեն ինչից: Ինձ համար ամենահետաքրքիրը ոգեշնչումից՝ գաղափար, այնուհետև դրանից ճարտարապետական միջավայրի ու ձևի գոյացումն է, որը և՛ ամենաբարդն է, և՛ ամենակարևորը: Ամենասկզբում, երբ ստանում ենք նախագիծը, այն ենթարկում ենք մանրակրկիտ անալիզի, որ հասկանանք՝ ի՞նչ կարող է այն դառնալ կամ ի՞նչ առաջարկներ կարող են լինել:
Մենք փորձում ենք նախագծերի ոգեշնչումը փնտրել թե՛ թեմայի, թե՛ համատեքստի մեջ:
«Նպատակ» հիմնադրամի մասին
«Նպատակը» ստեղծվել է 2021 թվականին, բայց որպես հիմնադրամ գործում է 2023 թ․-ից: Մենք իրականացնում ենք տարբեր կրթական, ճարտարապետական ծրագրեր, նաև ստեղծվել են աշխատարաններ ուսանողների մասնակցությամբ: Մեր երկրորդ ամենամեծ ծրագիրը ճարտարապետական փառատոնն է, որի մեկնարկը առցանց դասախոսություններով 2023-ին էր։ 2 տարի առաջ առցանց էինք կազմակերպել: Փառատոնի ընթացքում իրականացվում են դասախոսություններ: Հավաքվում է բավականին մեծ ճարտարապետական համայնք: Նաև սկսել ենք ու շատ շուտով կհրատարակենք մեր հիմնադրամի կողմից արված առաջին թարգմանությունը: Այն հայերեն առաջին տեսությունն է լինելու: Այս պահին համագործակցում ենք գերմանացի դիզայներների հետ՝ գրքի շապիկի դիզայնի հետ կապված: Այս ամենը ֆինանսավորվում է «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից: Թարգմանվել է Ռոբերտ Վենտուրիի “Complexity and Contradiction in Architecture” գիրքը: Վերնագրի վերջնական տարբերակը դեռ չկա, սակայն թարգմանությունն ամբողջությամբ արված է, մասնագիտական խմբագրումներն արված են, շուտով կարվեն նաև լեզվական խմբագրումները: Նաև պատրաստվում ենք գալիք տարվա փառատոնին:

Նպատակ ամառային ճարտարապետական ստուդիա 2023-ի մասնակիցների այցելությունը ASEDL ընկերության գործարան։
«STOHA»-ի մասին
Ստուդիան հիմնադրել ենք ես և Հայկ Շահինյանը՝ 2023 թվականին, բայց կարելի է ասել, որ պաշտոնապես գործում է մեկ տարի: Ստուդիան հիմնելու որոշումը պայմանավորված էր մի քանի գործոնով։ Մենք երկուսս էլ երկար տարիներ աշխատել ենք տարբեր ընկերություններում և երբեք դժգոհ չենք եղել , բայց միևնույն ժամանակ ունեցել ենք սեփական ստուդիան ունենալու միտքը։ Կարծում եմ, երբ մասնագետն աճում է, գալիս է մի պահ, երբ սկսում է մտածել իր սեփականը ունենալու մասին։ Ընդ որում, մեզ համար կարևոր էր, որ ստուդիան հիմնենք գործընկերոջ հետ, քանի որ երկուսս էլ չէինք ուզում դա անել միայնակ։ Ունենք տարբեր մասշտաբների նախագծեր, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի: Ես կարծում եմ, որ մենք ունենք նոր ասելիք շուկայում։ Դա ինչ-որ վստահություն է, որը կարևոր է մեզ համար, որպեսզի մենք առաջ գնանք։ Իհարկե, մենք ունենք պլաններ՝ կապված ստուդիայի հետ, սակայն այդ պլանները վերաբերում են որակին, այլ ոչ թե, օրինակ, ավելի շատ պատվերներ ունենալուն կամ ավելի շատ նախագծեր իրականացնելուն։ Ուղղակի մենք ուզում ենք, որ բոլոր նախագծերը` փոքրից մեծ, հետաքրքիր լինեն, և մեզ վստահեն։ Հուսով եմ, որ այն, ինչը արել ենք և դեռ չենք ներկայացրել, վստահող մարդկանց քանակը կավելացնի։ Շատ կարևոր է, որ Հայաստանում ճարտարապետները հանդիպեն և փոխանակվեն տարբեր մտքերով, կարծիքներով։ Եվ ամենակարևորը, որ լինի առողջ մրցակցություն։
Ինչու՞ հիմնել նոր ստուդիա, եթե կարելի է աշխատել արդեն կայացած ստուդիաներում ու չգնալ ռիսկի
Աշխատելով տարբեր ստուդիաներում՝ մենք ամեն անգամ ենթարկվում ենք տվյալ ստուդիայի աշխատանքային փիլիսոփայությանը, մոտեցումներին և կանոններին։ Իսկ սեփական ստուդիա ունենալու դեպքում՝ մենք ենք սահմանում մեր սկզբունքները, մոտեցումները և նախագծային մտածողությունը։Սա, իհարկե, ավելի մեծ պատասխանատվություն է, բայց նաև հնարավորություն է ձևավորել մեր սեփական ճարտարապետական լեզուն և ունենալ նոր ասելիք։ Չնայած որ ես ու Հայկը «Նպատակի» ընթացքում միասին աշխատել էինք, սակայն դա մեծ ռիսկ էր մեզ համար, որովհետև դեռ չգիտեինք՝ ինչքանով ենք համատեղելի։ Սակայն, երբ սկսեցինք աշխատել, հասկացանք, որ աշխատանքային ընթացքը հարթ է ընթանում։ Ամեն դեպքում, մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի՝ թե՛ գաղափարների, թե՛ կարծիքների, թե՛ թիմային աշխատանքի առումով։
Պատվիրատուների հետ հաղորդակցում
Պատվիրատուների հետ հիմնականում աշխատում ենք երկուսով: Մենք հանդիպում ենք, պատվիրատուին մանրամասն ներկայացնում ենք ամեն ինչ, քննարկում ենք, թե որը ավելի լավ կլինի և ինչու՞, և ներկայացնում ենք մեր առաջարկները։ Կախված նախագծից՝ ունենք որոշակի փոքրիկ դերային բաժանումներ, բայց հիմնականում, երբ առաջին անգամ հանդիպում ենք պատվիրատուին նախագծի քննարկման, ներկայացման համար, պարտադիր երկուսով ենք լինում:

Փոխզիջում
Փոխզիջումներ լինում են բոլոր ստուդիաներում՝ անկախ դրանց պատմությունից ու փորձից։ Սակայն, մենք կարևորում ենք պատվիրատուի հետ ճիշտ հաղորդակցումը։ Մեր առաջնային նպատակն է նախագծի սկզբից մինչև վերջ ներկայացնել մեր տրամաբանությունն ու հիմնավորել մեր առաջարկները։ Երբ պատվիրատուն հասկանում է, թե ինչու ենք մենք ընտրել այս կամ այն լուծումը, հաճախ ընդունում է մեր տեսլականը։ Այնուամենայնիվ, լինում են իրավիճակներ, երբ որոշակի փոփոխություններ անհրաժեշտ են, բայց մենք փորձում ենք դրանք այնպես անել, որ չվնասեն հիմնական գաղափարին։
Մասնագիտական աչք
Չեմ կարծում, որ նախագծի մեջ հեղինակի սեռը տեսնելն այդքան միանշանակ է։ Ճարտարապետությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ կոնտեքստից, նախագծի պահանջներից, պատվիրատուի հետ հարաբերություններից, թիմային աշխատանքի ձևաչափից և այլն։ Թեև որոշ բնավորության գծեր կարող են ավելի արտահայտված լինել կանանց քան տղամարդկանց մոտ, ընդհանուր առմամբ նախագիծը անհատական է, և դժվար է միայն սեռի հիման վրա ինչ-որ եզրահանգումներ անել։ Բայց ստուդիայում բազմազանությունը, տարբեր մտածելակերպերի համադրումը, վստահ եմ՝ միայն հարստացնում է աշխատանքային պրոցեսը։
Երբ գերակշռում են կանայք (խտրականության մասին)
Անկեղծ ասած, մեր կուրսում լավագույն սովորողները և լավագույն նախագծեր հանձնողներն աղջիկներն էին:
Եթե այլ տեսանկյունից նայենք, իմ հասակակիցների մեջ տղաները, որոնք զբաղվում են այլ աշխատանքով, ավելի շատ են, քան աղջիկները: Չգիտեմ, ճի՞շտ է սրա մասին խոսելը, թե՞ չէ, բայց այն տարիներին, երբ մենք էինք կրթություն ստանում, աղջիկների հանդեպ վերաբերմունքն ուրիշ էր։ Իհարկե, ոչ բոլորի կողմից, սակայն այդ ժամանակ էր, որ ամենաշատն եմ զգացել խտրականություն. եթե աղջիկ ես, ուրեմն միայն դիպլոմն է քեզ պետք, ու վերջ: Համալսարանում շատ է հնչել, որ, միևնույն է, դիպլոմը դառնալու է հարսանեկան նվեր (օժիտ): Իրականում, սա մոտիվացիան ոչնչացնող արտահայտություն է: Չգիտեմ, այս ամենը հիմա շարունակվում է, թե ոչ, բայց կարծում եմ` Հայաստանում կանայք շատ են ճարտարապետության մեջ, քան մյուս երկրներում: Երևի խնդիրն այն է, որ հաշվի առնելով մասնագիտության բարդությունները, չես վարձատրվում այնքան, որքան անհրաժեշտ է: Ու հնարավոր է, որ դրա պատճառով էլ տղաները, հիմնականում ունենալով ճարտարապետի մասնագիտություն, այլ ուղղություններ են ընտրում: