COP17
21.10.2026
չորեքշաբթի
  • 11:15–11:45 · Վերնահարկի բեմ · անգլերեն

Biodiversity as Municipal Specification
Կենսաբազմազանությունը՝ որպես քաղաքային շինարարական նորմ

Green Rock Foundation

Դիլիջանը գտնվում է ազգային պարկի տարածքում, սակայն ո՛չ պարկի կառավարման պլանը և ո՛չ էլ ազգային ռազմավարությունները չեն հստակեցնում, թե ինչպես կառուցել հենապատերը, ջրահեռացման համակարգերը կամ կամուրջները։ Արդյունքում՝ հենց այդ բացերի պատճառով է կորչում վայրի բնությունը։ «Green Rock» հիմնադրամը՝ Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ, մշակել է հատուկ նախագծային պահանջներ։ Դրանք ներառում են ջրային տարածքների երկայնքով չոր եզրերի ապահովում կենդանիների տեղաշարժի համար, երկկենցաղների համար անցանելի ջրահեռացում, ֆիքսված չափերով բներ չղջիկների ու թռչունների համար, ինչպես նաև լողացող ճահիճներ՝ բացառապես տեղական բույսերով։ Այս քայլով մշակվում են ստանդարտներ, որոնց կառուցապատողները կհետևեն ինչպես ցանկացած այլ շինարարական նորմի։ Սա պարտադիր լսելիք է համայնքապետարանների ներկայացուցիչների և նախագծողների համար։


  • 11:45–12:45 · Հիմնական բեմ · հայերեն և անգլերեն

Green standards in sports facilities construction & usage
Կանաչ ստանդարտներ սպորտային օբյեկտների կառուցման և շահագործման մեջ

Nazik Avdalyan Foundation

Ներկայացվում է Նազիկ Ավդալյանի հիմնադրամի NAV կենտրոնը՝ կանաչ ստանդարտներով նախագծված սպորտային համալիր։ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը կխոսի մարդակենտրոն և կայուն սպորտային միջավայրի նախագծման մասին, BREEAM-ի լիցենզավորված գնահատող Աստղիկ Գրիգորյանը՝ սպորտային և կրթական շենքերի կանաչ սերտիֆիկացման մասին, իսկ Արսեն Մկրտչյանը՝ երկրաջերմային և քամու էներգիայի լուծումների մասին։


  • 15:30–17:00 · Հիմնական բեմ · անգլերեն

Dilijan as a Biodiversity Hub: Sustainable Investment for Resilient Development
Դիլիջանը՝ որպես կենսաբազմազանության հանգույց. կայուն ներդրումներ դիմակայուն զարգացման համար

"Green Rock" Management Group

Դիլիջանը ներկայացվում է որպես տարածքային զարգացման կենդանի օրինակ, որտեղ ներդաշնակորեն համատեղվում են քաղաքաշինությունը, զբոսաշրջությունը, կրթությունը և բնության պահպանությունը։ Ելույթի առաջին մասը նվիրված կլինի արդեն իսկ իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, պատմական միջավայրի ադապտիվ վերաօգտագործմանը (adaptive reuse), հանրային տարածքների բարեկարգմանը, ինչպես նաև BIM մոդելավորմանն ու քաղաքի «թվային երկվորյակի» (digital twin) ստեղծմանը։ Երկրորդ մասում կներկայացվի հաջորդ քայլերի ներդրումային փաթեթը։ Բանախոսներից են Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան և «Սոլյուտոն»-ի տնօրեն Արեգ Կարապետյանը։



  • 16:45–17:15 · Աշխատարանի սենյակ 1 · անգլերեն

How I Learned About Biodiversity: The Largest Construction Site in Armenia with No Cigarette Butts
Ինչպես ես բացահայտեցի կենսաբազմազանությունը. Հայաստանի ամենամեծ շինհրապարակը՝ առանց ծխախոտի մնացորդների

Dalan Technologies LLC

«Դալան» տեխնոպարկը (Dalan Technopark) Հայաստանում առաջին առևտրային հաստատությունն է, որն արժանացել է միջազգային USGBC LEED v4 Gold հավաստագրի։ Այս ելույթն անկեղծ պատմություն է այն մասին, թե ինչպես է հնարավոր կառուցել համաշխարհային ստանդարտներին համապատասխան մի երկրում, որտեղ չկան նախադեպեր, փորձառու կապալառուներ և անհրաժեշտ մատակարարման շղթաներ։ Կխոսվի այն մասին, թե ինչպես ճիշտ կառավարել հողային ծածկույթը, ուր է հոսում ջուրը շինհրապարակից և թե ինչու են ծխախոտի մնացորդները տարիներով թունավորում շրջակա միջավայրը։ Առանցքային միտքը մեկն է՝ շենքի ազդեցությունը հողի, ջրի և օդի վրա որոշվում է շինարարության հենց առաջին օրվանից