Ինձ շատ դժվար է եղել այն առումով, որ միտք չեմ ունեցել ճարտարապետ դառնալու: Ճիշտ է, փոքրուց մտածել եմ, որ ստեղծագործելու եմ, բայց երբեք ճարտարապետության մասին չեմ մտածել: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր նորաձևության ոլորտը, որը մեզ մոտ այդքան էլ զարգացած չէ:
Ու եթե չեմ սխալվում, մա′յրս խորհուրդ տվեց դիմել ճարտարապետական: Սովորելու տարիներին ինձ մոտ հետաքրքրություն այդպես էլ չառաջացավ ու վստահ էի, որ այդ ուղղությամբ չեմ շարունակելու, մինչև որ ինձ բախտը ժպտաց, ու ես հանդիպեցի պարոն Գարեգին Եղոյանին։ Նրա հետ աշխատեցի մի նախագծի վրա ու հենց այդ ժամանակ էլ ինձ համար նոր աշխարհ բացահայտեցի: Ես հասկացա, որ իմ մասնագիտությունը կարող է հետաքրքիր լինել:
Այն ամենը, ինչ պետք էր լավ հիմք ունենալու համար, իր մոտ եմ ստացել: Բայց պետք է նշեմ նաև համալսարանի լավ կողմի մասին։ Մենք ունեցել ենք եվրոպական տարբեր երկրների հետ աշխատաժողովներ, որոնք շատ են օգնել ինձ, որովհետև դու ուսումնասիրում ես տարբեր երկրների ճարտարապետություն, ծանոթանում ես տարբեր մասնագետների հետ: Շատ կարևոր է, որ այդ փոխանակման ծրագրերը, աշխատաժողովները շատ լինեն: Դրանք են օգնել և օգնում, որ մինչև այսօր հետաքրքրությունը իմ մասնագիտության հանդեպ միայն աճում է:

Նորաձևությունն ու ճարտարապետությունը
Գիտե՞ք, ես չէի ասի, որ ճարտարապետության մեջ ոգեշնչվում եմ որևէ ճարտարապետից: Առօրյայում ոգեշնչում եմ ստանում և տեղեկություններ եմ հավաքում ավելի զարգացող և արագ փոփոխվող ոլորտներից՝ նորաձևությունից, երաժշտությունից կամ գրաֆիկ դիզայնից, որովհետև կարծում եմ, որ ճարտարապետությունը համեմատաբար ավելի դանդաղ է արձագանքում մեր իրականությանը՝ ի տարբերություն վերոնշյալների։ Այդ ոլորտներից էլ դու կարող ես ինչ-որ բան քաղել և այդ ամենը օգտագործել քո մասնագիտության մեջ։ Հետո հավաքում եմ հետաքրքիր տեղեկությունները ու այդ ամենը կիրառում եմ իմ աշխատանքների մեջ: Քանի որ ես շատ հետաքրքրված եմ նորաձևությամբ ու կարծում եմ, որ դա ամենակարևոր ոլորտներից է, երբեմն էլ անգիտակացաբար, բայց ինչ-որ ձևով կիրառում եմ իմ աշխատանքների մեջ:
Ոգեշնչում
Ես ոգեշնչվում եմ իմ գործընկերներով: Հիմնելով մեր ստուդիան՝ Թրինիթին, հասկացա, որ կանայք ամեն ինչ կարող են անել: Լինում են պահեր, երբ կորցնում եմ ուժերս։ Մենք միմյանց օգնում ենք ու հետ ենք վերադառնում այն ուժեղ կետին, որի վրա կանգ էինք առել: Ամեն օր տեսնելով իմ գործընկերներին՝ ես մեծ մոտիվացիա եմ ստանում: Տեսնելով իրենց մտքի ազատությունը, համարձակությունը, հետաքրքրությունը առ մասնագիտություն՝ ոգեշնչվում եմ: Բայց պետք է առանձնացնեմ նաև Սեդրիկ Պրայսին, որնառաջնահերթ ինձ հիացնում է որպես անձ, որովհետև, իրականում, նա իրագործած նախագծեր շատ չի ունեցել, այլ առաջարկել է գաղափար։ Եվ երբ ուզում եմ աշխատանքային թարմ շունչ ստանալ կամ հինը վերհիշել, ուղղակի թերթում եմ Օմայի, Ֆուջիմոտոյի և ուրիշների աշխատանքները։

Դժվարություն
Աշխատանքի ընդունվելիս որևէ դժվարության չեմ հանդիպել, որովհետև այն ստուդիաներում, որտեղ աշխատել եմ, որևէ սեռային խտրականություն չի եղել։ Դժվարություններ լինում են պատվիրատուների հետ։ Օրինակ՝ նախագծի սկզբում պատվիրատուները լի են խանդավառությամբ, բայց նախագծի վերջում, երբ բյուջեն քչանում է, և նախագիծը շեղվում է իր սկզբնական տեսքից, պատվիրատուն կորցնում է իր խանդավառությունը։ Որպես աշխատանքի հեղինակ՝ դժվար ես ընդունում դա։
Խիզախություն
Շատ գովելի է, որ հիմա շատ աղջիկներ խիզախում են և մուտք են գործում ճարտարապետական աշխարհ։ Երբ ես էի սովորում, իմ խմբում էլ գերակշռում էին աղջիկները։ Ինձ համար այդ ամենը շատ սովորական էր, բայց կային դասախոսներ, որոնք երբեմն հակաֆեմինիստական մտքեր էին հնչեցնում։ Ճիշտ է, հիմա չեմ կարողանա հիշել, բայց կային ստանդարտ մտքեր՝ դիպլոմը դառնալու է հարսանեկան նվեր։ Երբ արդեն սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ, այդ ժամանակ ծանոթացա հասարակության շոկի հետ՝ ո՞նց կարող է ճարտարապետը կին լինել։ Սկզբում այս ամենը շատ նյարդայնացնող էր, բայց հիմա արդեն սովորել եմ։ Զգում եմ նաև, որ ոլորտի տղամարդիկ դարձել են ավելի ընդունող։
Վստահության պակաս՝ կին լինելու պատճառով
Գրեթե միշտ այդպիսի դեպքեր լինում են։ Օրինակ, երբ գնում ես շինհրապարակ, չնայած այն բանին, որ դու ես նախագծի ղեկավարը, միևնույն է, ուզում ես, որ հետդ լինի տղամարդ, որովհետև լինում են պահեր, որ եթե, օրինակ, դու տղամարդ լինեիր՝ ընդհարումներ չէին առաջանա կամ լուծումն այլ կերպ կլիներ։ Բայց գործնականում ընդունված է, որ եթե տղամարդուն ներկայացնեն որպես նախագծի դեմք, ավելի լուրջ տպավորություն կթողնեն։ Իհարկե, սա շատ տխուր պատկեր է, բայց իրականություն է։ Լինում են պահեր, երբ հակառակ կողմից այնքան ուժեղ է լինում ճնշումը, որ դու կոտրվում ես, ճնշվում ես։ Մենք փորձում ենք մեզ պինդ պահել ու հենց դրանում է մեր պայքարը։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ մենք դեմ չենք գնում մեր համոզմունքներին։

«Triniti»-ի մասին
Ստուդիան հիմնադրվել է 2022 թվականին։ Ժամանակին աշխատում էի մի նախագծի վրա, որի ընթացքում հասկացա, որ շատ լավ կլիներ, եթե իմ աշխատանքը անելով՝ կարողանայի ժամանակ տրամադրել այլ հետաքրքրություններին։ Առաջինը ես եմ առանձնացել։ Հետո մի օր աղջիկների` Ժպիտ Կիրակոսեանի և Անահիտ Վարդանյանի հետ, որոնց հետ ժամանակին աշխատել էինք, նախաճաշում էինք, ու հենց նրանք էլ առաջարկեցին միասին աշխատել։ Հիմա երեքով ենք։
Մեր ստուդիայում դերային բաժանումներ չկան, բայց եթե, օրինակ, պետք է գործը բաժանենք, այդ պահին անում է նա, ով ազատ է կամ նա, ում տվյալ գործն ավելի հետաքրքիր է։ Նաև լինում են պահեր , որ նախագծի սկիզբը մեկն է անում, մեջտեղը մյուսը, իսկ վերջը՝ երրորդը։ Մեծ նախագծերի դեպքում երեքով ենք աշխատում, իսկ փոքրերի դեպքում՝ մեկ հոգով։ Այդպես ավելի հեշտ է լինում աշխատել պատվիրատուի հետ։ Այսինքն, այդ ամենը կատարվում է օրգանիկ ձևով։
Սկզբում հիմնականում զբաղվում էինք ինտերիեր նախագծելով, բայց հիմա ունենք մի ճարտարապետական նախագիծ, որի համար շատ ուրախ ենք ու անհամբեր սպասում ենք, թե ինչ դժվարությունների ենք հանդիպելու։