Ճարտարապետության պատմաբան, տեսաբան Ալեքսանդրա Երեմյանը նույնպես Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է։ 1942-1984 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում։
Աշխատություններում հիմնականում անդրադարձել է 5-7-րդ դարերի հայկական ճարտարապետության գմբեթավոր կառույցների նախագծման, մոդուլային և համաչափական համակարգերին, ճարտարապետական կոմպոզիցիաների տեսական հիմունքներին, հայկական և բյուզանդական ճարտարապետության փոխհարաբերություններին։
«Ինձ բախտ է վիճակվել շփվել նրա հետ՝ մեր դասախոսն էր։ Երեմյանը առանձնանում էր իր հայկական տեսակով, շեշտադրված փորձում էր յուրաքանչյուր ուսանողի մեջ ներարկել հայկականությունը, շատ խստապահանջ էր լեզվի նկատմամբ։ Շատ գնահատելի անձնավորություն էր, բավական սկզբունքային, մասնագիտական հարցերում նույնիսկ անողոք, դա երևում է նաև իր աշխատություններում»։
Ալեքսանդրա Երևմյանի կյանքի գործը Հռիփսիմե տաճարին նվիրված մենագրությունն էր, ինչպես նաև կազմել է Արթիկի Սուրբ Աստվածածին (սբ. Մարինե, V դար) և Սուրբ Գևորգ (VII դար) եկեղեցիների վերականգնման նախագծերը։
Մինչև կյանքի վերջ աշխատել է նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում։ Դասավանդել է ճարտարապետական հորինվածքի հիմունքներ, ճարտարապետության ներածություն, ճարտարապետական նախագծման հիմունքներ, համընդհանուր ճարտարապետության պատմության առարկանները։
Աշխատանքերը՝
Գլխավոր լուսանկարը՝ Vahag851-ի