COP17
20.10.2026
երեքշաբթի
  • 10:00–11:00 · Վերնահարկի բեմ · հայերեն և անգլերեն

Biodiversity in Architecture & Urbanism: Lessons from KCAP, the Netherlands
Կենսաբազմազանությունը ճարտարապետության և ուրբանիզմի մեջ. KCAP-ի (Նիդեռլանդներ) դասերը

KCAP

Նիդերլանդներում գործող գնահատման համակարգերը կառուցապատողներից պահանջում են բնությանը բարենպաստ լուծումներ ներդնել դեռևս շինարարության թույլտվության փուլում։ KCAP բյուրոն կներկայացնի հաջողված իրական նախագծեր՝ քաղաքաշինական պլաններում ներառված էկոլոգիական միջանցքներ, կենդանի թաղամասերի վերածված աղտոտված արդյունաբերական գոտիներ, ինչպես նաև չղջիկների ու թռչունների բներով կառուցված շենքերի ճակատներ։ Հատուկ անդրադարձ կկատարվի Հայաստանում առաջին «բնությանը բարենպաստ» բնակելի լանդշաֆտի նախագծին։ Բանախոս՝ Անահիտ Հովհաննիսյան։ Հարցուպատասխանը՝ հայերեն և անգլերեն։


  • 10:00–11:00 · Աշխատարանի սենյակ 2 · անգլերեն

Integrated Waste Management and Energy Recovery Facility in Armenia
Թափոնների ինտեգրված կառավարման և դրանցից էներգիայի արտադրության կայան Հայաստանում

EcoEnergy Solutions LLC

Կոշտ կենցաղային թափոնների կառավարման համալիր ծրագիր. հավաքում, տեղափոխում, տեսակավորում, մեխանիկական-կենսաբանական մշակում, անաէրոբ խմորում, կոմպոստացում և էներգիայի ստացում։ Քննարկման ընթացքում կվերլուծվի, թե ինչպես Հայաստանը կարող է պարզ աղբավայրերից անցում կատարել թափոնների տեսակավորման ու վերականգնման ժամանակակից համակարգերի, և ֆինանսավորման ինչպիսի մոդելներ են հասանելի այսօր։ Թեման առանցքային նշանակություն ունի քաղաքային ենթակառուցվածքների ոլորտի մասնագետների համար։


  • 14:00–14:45 · Հիմնական բեմ · անգլերեն

From Fragmentation to Integration: Building Just, Circular Futures through Urban-Rural Synergies and Biodiversity Resilience
Մասնատվածությունից դեպի ինտեգրում. արդար ու շրջանաձև ապագայի կառուցում քաղաք-գյուղ սիներգիայի և կենսաբազմազանության դիմակայունության միջոցով

Clausthal University of Technology

Քաղաք և գյուղ՝ մեկ համակարգ։ Clausthal-ի տեխնիկական համալսարանի Harmonia մոդելը առաջարկում է շրջանաձև տնտեսությունը կառուցել քաղաքների և մարզերի փոխկապակցվածության հենքի վրա, իսկ բարեկեցությունը չափել ոչ միայն ՀՆԱ-ով։ Ելույթում կներկայացվեն NASA-ի ֆինանսավորմամբ Հայաստանի համար արված տնտեսական գնահատումները։


  • 16:15–17:00 · Աշխատարանի սենյակ 1 · հայերեն

Թիրախ 22-ը գործնականում․ հաշմանդամություն ունեցող անձինք՝ որպես կենսաբազմազանության որոշումների և գործողությունների մասնակիցներ

«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամ

Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ դուրս են մնում այգիների և համայնքային տարածքների պլանավորման գործընթացից։ Այս նիստի արդյունքում կմշակվի մեկ էջանոց ստուգաթերթ և առաջարկների փաթեթ ուղղված մատչելի կանաչ տարածքների ստեղծմանն ու մասնակցային պլանավորմանը։ Բանախոս՝ Մուշեղ Կիրակոսյան։


  • 17:15–18:00 · Աշխատարանի սենյակ 1 · հայերեն և անգլերեն

Jerm Kaps. from independent initiative to sustainable future
Ջերմ Կապս. անկախ նախաձեռնությունից դեպի կայուն ապագա

Project Kaps

Շիրակի մարզի Կապս գյուղում հիմնված ջերմոցը, արվեստի լաբորատորիան և ռեզիդենցիան ներկայացնում են գյուղական վերածննդի յուրօրինակ միկրոմոդել։ Գերմանիայի դեսպանության աջակցությամբ ստեղծված այս էկո-հանգույցը միավորում է բուսականության վերականգնումը, էներգաարդյունավետ շրջանաձև ենթակառուցվածքները, ոչ ֆորմալ կրթությունն ու թվային պատմությունների կիրառումը։ Նախագիծն առանձնակի հետաքրքիր է որպես գյուղական տարածքների վերակենդանացման կրկնելի և հաջողված մոդել ողջ Հարավային Կովկասի համար: