«Կին մասնագետները նախագծումից զատ տան հոգսերով են զբաղված։ Մենք չենք նկատում կանանց աշխատանքը, թվում է` ձեռքի հետ է արվում։ Տաժանակիր աշխատանք է, որից հետո միանգամից անցնել ճարտարապետական լուծումներին, կռիվներին, ես-ը պաշտպանելուն, շատ դժվար է։ Մարգարիտան չհամակերպվող կերպար էր։ Անընդհատ առաջ էր նայում, նորն էր ուզում։ Շատ հետաքրքիր կին էր, շատ աշխատանքներ է արել։ Յուրաքանչյուր աշխատանք մինչև վերջ էր հասցնում։ Տեսակով էր այդպիսին»:Մկրտիչ Մինասյան