26.10.2026
երկուշաբթի
- 11:15–11:45 · Աշխատարանի սենյակ 1 · հայերեն
The Transformative Condition of Object and Human. From Material to Living Systems
Առարկայի և մարդու փոխակերպվող գոյավիճակը. նյութից դեպի կենդանի համակարգեր
Fab Lab Armenia Education Foundation
Fab Lab Armenia-ի ելույթը առաջարկում է նյութը դիտարկել ոչ թե որպես պասիվ ռեսուրս, այլ որպես ծագում, ժամանակ, աշխարհագրություն և մշակութային հիշողություն կրող համակարգ։ Թվային արտադրության, նյութային փորձարկումների և կենսաարտադրության (biofabrication) օրինակներով քննարկվում է, թե ինչպես է նախագծումը վերահսկողությունից վերածվում դիտարկման, փորձարկման և համագործակցության։ Հետաքրքիր է կենսանյութերով աշխատող ճարտարապետների և դիզայներների համար։
- 12:00–13:00 · Աշխատարանի սենյակ 1 · հայերեն և անգլերեն
«Դիլիջան կենսոլորտային տարածք»ի ստեղծման և ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջադրման ծրագրի ներկայացում
ՍՈԼՅՈՒՏՈՆ ՍՊԸ
Ներկայացվում են «Դիլիջան» կենսոլորտային տարածքի ստեղծման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրին առաջադրման նպատակները, փուլերը և ակնկալվող արդյունքները։ Կենսոլորտային տարածքը տարածքային կառավարման մոդել է, որտեղ պահպանվող միջուկը, բուֆերային գոտին և բնակավայրերը պլանավորվում են միասին։ Այս թեման կարեվոր հավելում է հոկտեմբերի 21-ին կայանալիք Դիլիջանի զարգացմանը նվիրված երկու ելույթներին։
- 13:00–13:45 · Վերնահարկի բեմ · անգլերեն
Green Transport Corridors and Fleet Decarbonization: Technology-Driven Vehicle Inspections as a Key Enabler of Ecosystem Conservation el Discussion
Կանաչ տրանսպորտային միջանցքներ և ավտոպարկի ապածխածնացում. տեխնոլոգիական տեխզննումը՝ որպես էկոհամակարգերի պահպանության գործիք (պանելային քննարկում)
DEKRA e.V. and DEKRA SE
DEKRA-ի գործադիր տնօրեն Ստան Զուրկևիչը կներկայացնի, թե ինչպես Հայաստանի նոր կենտրոնացված տեխզննման համակարգը (ԵՄ 2014/45 դիրեկտիվ) կարող է նվազեցնել մրի և NOx-ի արտանետումները, պայքարել կատալիզատորների գողության դեմ և ապահովել 13,000-ից ավելի էլեկտրամեքենաների անվտանգությունը։ UNICEF Հայաստանի հետ համատեղ ներկայացվում է նաև երեխաներին քաղաքային տրանսպորտի թունավոր արտանետումներից պաշտպանելու ճանապարհային քարտեզ։
- 13:45–14:45 · Հիմնական բեմ · անգլերեն
Rôle des Jardins botaniques et parcs urbains dans la promotion de la conservation de la Biodiversité: Cas des Jardins Botaniques Exotiques Maroc
Բուսաբանական այգիների և քաղաքային զբոսայգիների դերը կենսաբազմազանության պահպանության խթանման գործում. Մարոկկոյի Էկզոտիկ բուսաբանական այգիների օրինակը
Jardins Botaniques Exotiques Bouknadel Salé
Քաղաքային և արվարձանային կենդանաբանական ու բուսաբանական այգիները գրավում են բոլոր տարիքի այցելուներին և կարևոր կրթական դեր ունեն։ Բուկնադել-Սալեի Էկզոտիկ բուսաբանական այգիները կներկայացնեն դպրոցականների և ծնողների համար իրենց ամբողջ ուսումնական տարվա կրթական ծրագիրը, այդ թվում՝ 35 ծառատեսակով արբորետումը ու դեղաբույսերի բանջարանոցը։