19.10.2026
երկուշաբթի
- 11:00–12:30 · Աշխատարանի սենյակ 1 · անգլերեն
Biodiversity in Action: Integrating Nature into Projects, Programmes and Decision-making
Կենսաբազմազանությունը գործնականում. բնության ներառումը նախագծերում, ծրագրերում և որոշումների կայացման գործընթացում
GreenPact BV
Ինտերակտիվ սեմինար՝ նվիրված իրական նախագծերի մշակման, ֆինանսավորման, իրականացման և որոշումների կայացման փուլերում կենսաբազմազանության ներառմանը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունից հետո մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով կվերլուծեն տարբեր սցենարներ և կբացահայտեն այն առանցքային կետերը, որտեղ մեկ որոշումը կարող է վճռորոշ լինել բնության պահպանության համար։ Սեմինարն օգտակար է պլանավորողների և նախագծերի ղեկավարների համար։
- 13:00–13:45 · Աշխատարանի սենյակ 2 · անգլերեն
Building Flood Resilience in Rural Armenia, Student Led Innovation
Ջրհեղեղի հանդեպ դիմակայության ամրապնդումը Հայաստանի գյուղերում. Աշակերտների նորարարական մոտեցումները
Children of Armenia Fund
Դեբեդ գյուղի աշակերտները դրոնների կիրառման, 3D քարտեզագրման և հարցումների միջոցով պարզել են ջրհեղեղների հնարավոր ուղիներն ու բացահայտել այն տնտեսությունները, որոնք ունեն առավել մեծ աջակցության կարիք։ Սա փոքր համայնքների ռիսկերը գնահատելու պատրաստի և արդյունավետ մեթոդ է։
- 13:30–14:30 · Վերնահարկի բեմ · անգլերեն
Biodiverse Cities: Landscape Designers Addressing the Crisis
Կենսաբազմազանությունը քաղաքներում. ինչպես են լանդշաֆտային ճարտարապետները դիմակայում ճգնաժամին
American Society of Landscape Architects
ԱՄՆ-ի և միջազգային այլ առաջատար մասնագիտական կառույցները (ASLA, IFLA, USGBC) առաջարկում են գործնական գործիքակազմ՝ կենսաբազմազանության ուղեցույց, գործողությունների պլան և SITES հավաստագրման համակարգ։ Գլխավոր գաղափարն է՝ բնությունը դիտարկել որպես քաղաքի կենսական նշանակության ենթակառուցվածք։
- 15:45–16:45 · Հիմնական բեմ · հայերեն և անգլերեն
From Commitments to Compliance: Strengthening Biodiversity Law, Governance and Accountability for KMGBF Implementation
Հանձնառություններից դեպի գործնական կատարում. կենսաբազմազանության իրավական կարգավորումների, կառավարման և հաշվետվողականության հզորացումը KMGBF-ի իրագործման համար
Investment Council of Armenia
Պանելային քննարկման ընթացքում կվերլուծվի, թե ինչպես է կենսաբազմազանությունն ինտեգրվելու օրենսդրության, տարածական պլանավորման և ՇՄԱԳ-ի մեջ: Կխոսվի նաև էկոլոգիական կապակցվածության և բնության հանդեպ զգայուն զարգացման մասին:
Բանախոսներ՝ Ալեքսանդր Բադալյան (ՇՄՆ), Վիկտորյա Բուռնազյան («ԷկոԼուր»), Մարինա Մխիթարյան (ATP), Ազնիվ Գրիգորյան (FPWC), Իրինա Մկրտչյան (ISSD):