27.10.2026
երեքշաբթի
- 11:15–12:45 · Աշխատարանի սենյակ 2 · հայերեն և անգլերեն
Biodiversity in Cities: Reimagining Urban Nature
Կենսաբազմազանությունը քաղաքներում. քաղաքային բնության վերաիմաստավորում
Urban Imagination
Հատկապես ուրբանիստների համար նախատեսված ելույթներից մեկը։ Բազմամասնագիտական հարթակ ճարտարապետների, քաղաքաշինարարների, սոցիոլոգների, հետազոտողների և քաղաքացիական ակտիվիստների համար։ Քննարկվում է, թե ինչպես են քաղաքային դիզայնը, պլանավորումը, սոցիալական հարաբերությունները, հանրային տարածքները և քաղաքացիական մասնակցությունը ձևավորում բնության ներկայությունը քաղաքում։ Քաղաքը դիտարկվում է որպես ընդհանուր էկոհամակարգ, ոչ թե միայն կանաչապատման տեխնիկական խնդիր։ Բանախոս՝ քաղաքային հետազոտող Շուշանիկ Հարությունյան։
- 12:30–13:00 · Աշխատարանի սենյակ 1 · հայերեն և անգլերեն
From Data to Decisions: Real-World Geospatial Solutions for Nature
Տվյալներից դեպի որոշումներ. աշխարհատարածական (geospatial) լուծումներ բնության համար
Center of Geospatial Technologies
Աշխարհատարածական տեխնոլոգիաների կենտրոնը կներկայացնի իրական նախագծեր, որոնցում տարածական տվյալները վերածվում են որոշումների կայացման գործիքների։ Օգտակար է ԱՏՀ-ով (GIS) և տարածական վերլուծությամբ աշխատողների համար։
- 14:45–15:15 · Վերնահարկի բեմ · անգլերեն
From Fragmentation to Connection: Biodiversity Solutions for Motorway Networks
Մասնատվածությունից դեպի կապ. կենսաբազմազանության լուծումներ ավտոմայրուղիների ցանցերի համար
Milano Serravalle Milano Tangenziali
Միլանի և Լոմբարդիայի մայրուղիները շահագործող «Milano Serravalle - Milano Tangenziali» ընկերությունը կներկայացնի, թե ինչպես են ավտոճանապարհների հարակից (մնացորդային) տարածքները վերածվում էկոլոգիական արժեքավոր ակտիվների՝ նպաստելով բնական միջավայրերի վերականգնմանը, փոշոտող միջատների պաշտպանությանն ու կենսաբազմազանության մոնիթորինգին։ Որպես գլխավոր գործիք կիրառվում են էկոլոգիական միջանցքները, որոնք մեղմում են տրանսպորտային ցանցի պատճառած տարածքային մասնատվածությունը։ Ելույթի ընթացքում կցուցադրվեն արդեն իսկ կիրառված և հաջողված լուծումները։