Կին ճարտարապետներ

Ռոզա Գրիգորյան

Ռոզա Գրիգորյան
1904-1988 թթ.

Ճարտարապետ Ռոզա Գրիգորյանը ծնվել է Դիլիջան քաղաքում, կրթություն ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում։ Մասնակցել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ստեղծման աշխատանքներին։

Իհարկե տղամարդ ճարտարապետների բանակն ավելի ստվար էր, բայց ճարտարապետութամբ զբաղվել են նաև կանայք։ Նույնիսկ ավանդական է հնչում, ճիշտ է միջնադարում կանայք ճարտարապետներ չէին, սակայն ունենք անուններ, որոնք խրախուսում էին ճարտարապետությունը։ Սոֆյա իշխանուհին, ում ջանքերով կառուցվել է միջնադարյան հոյակերտ Գնդեվանքը Վայոց ձորում, Մարիամ իշխանուհին մասնակցություն է ունեցել Սևանավանք համալիրի կառուցմանը, Արզուխաթունը, նա նույնպես շատ կարևորում էր ճարտարապետությունը, եկեղեցաշինությունը, նրա ջանքերով է կառուցվել Դադիվանքի մայր եկեղեցին, և այս ավանդույթը մինչև մեր օրեր է շարունակվել է։ Մենք ունեցել ենք և ունենք տաղանդավոր և ազդեցիկ կին ճարտարապետներ:
Լյուբա Կիրակոսյան
ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր




Աշխատանքները․

  • Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագիծը - 1980թ.
  • Վեդի, Մարտունի, Թալին քաղաքների նախագծեր
  • Արզնի առողջարանի նախագիծ
  • Արարատ, Բամբակաշատ, Վանաշեն, Ֆանտան գյուղերի նախագծեր
  • ՀԽՍՀ-ում կառուցվող բնակելի տների տիպային նախագծեր