Շենքի հիմքում Տիգրան Պետրոսյանն ապագայի սերունդներին ուղղված ուղերձ է դրել։ Շախմատի տունն ունի շախմատային նավակ հիշեցնող անսովոր եռանկյունու ձև: Ճակատը զարդարում են պղնձից կռված շախմատի յոթ ոճավորված խաղաքարեր։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը համարվում է խորհրդային ճարտարապետության գլուխգործոցներից։
![](https://static.tildacdn.com/tild6563-3835-4630-b138-366331306561/eabe3152-e770-4d11-9.jpg)
«Նրա ամենահայտնի գործը Շախմատի տունն է` փայլուն նախագիծ է արված Ֆենիքս Դարբինյանի գլխավորությամբ։ Փայլուն հորինվածք ունի։ Մոդեռնիզմը բարդ լեզու է, իսկ այն իրականացնելն ավելի բարդ է։ Տաղանդ էր պետք ունենալ, իսկ Ֆենիքսն ուներ այդ տաղանդը և շռայլում էր»։Կարեն Բալյան
ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր
Աշխատանքները․
- «Զեյթուն» վարչական շրջանի 5-րդ և 6-րդ բնակելի թաղամասերը
- Բնակելի շենքեր՝ Օրբելի փողոցում
- Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը