1929֊2014
Ժաննա Մեշչերյակովան, լինելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, երկար տարիներ աշխատել է նախագծային ինստիտուտներում տիպային նախագծերի վրա: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը դարձել է նրա աշխատանքային կենսագրության ամենավառ կետը:
Շենքի հիմքում Տիգրան Պետրոսյանն ապագայի սերունդներին ուղղված ուղերձ է դրել։ Շախմատի տունն ունի շախմատային նավակ հիշեցնող անսովոր եռանկյունու ձև: Ճակատը զարդարում են պղնձից կռված շախմատի յոթ ոճավորված խաղաքարեր։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը համարվում է խորհրդային ճարտարապետության գլուխգործոցներից։

«Նրա ամենահայտնի գործը Շախմատի տունն է, միայն քանդակները չեմ հավանում, փայլուն նախագիծ է արված Ֆենիքս Դարբինյանի գլխավորությամբ։ Փայլուն հորինվածք ունի։ Մոդեռնիզմը բարդ լեզու է, իսկ այն իրականացնելն ավելի բարդ է։ Տաղանդ էր պետք ունենալ, իսկ Ֆենիքսն ուներ այդ տաղանդը և շռայլում էր։ Ժաննան, համարենք, որ արել է Ֆենիքսի ղեկավարությամբ։ Լավ կին էր շատ»։Կարեն Բալյան
ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր
Աշխատանքները․
- «Զեյթուն» վարչական շրջանի 5-րդ և 6-րդ բնակելի թաղամասերը
- Բնակելի շենքեր՝ Օրբելի փողոցում
- Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը