Կին ճարտարապետներ

Լիա Սաֆարյան (1932-2000)

 

Մինչև 60-ականները ճարտարապետությունը դեռևս կնոջ մասնագիտություն չէր համարվում։ Բարդ, աշխատատար և ժամանակատար մասնագիտությունը կնոջն ավելի դժվար էր տրվում. չէ՞ որ նրա ուսերին է նաև ընտանիքի հոգսը։
Լիա Սաֆարյանը մասնակցեց Դիլիջանում Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան քոթեջների նախագծման աշխատանքներին, որը ղեկավարում էր Հրաչյա Պողոսյանը։


Լիա Սաֆարյանը ծնվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանի ընտանիքում և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանի կինն էր։


«Մենք շատ լավ բարեկամներ էինք։ Լիան ճարտարապետների միությունում բաժին էր ղեկավարում։ Զրույցի շուրջ ժամեր և օրեր էինք անցկացնում։ Փոքրամարմին էր, վաստակավոր ճարտարապետ Սաամվել Սաֆարյանի դուստրն էր, ճարտարապետական ընտանիքից էր։ Քիչ է նախագծել, և կարևորը դա չէ։ Նրա առաքելությունն ուրիշ էր»։

Կարեն Բալյան

Ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր





Լուսանկարը՝ Ալեքսեյ Չալաբյանի

«Որքանով ինձ է հայտնի` Դիլիջանում քոթեջների վրա է աշխատել։ Հայաստանում առաջին պոստմոդերնիստական նախծագծերից էր։ Հաճույքով է արել, կանացի առանձնահատկությունը ջերմություն մեջ է, մտածել է` հաճելի լինի մարդուն այդտեղ գտնվելը։»։

Կարեն Բալյան

Ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր



Ըստ Կարենի Բալյանի, ճարտարապետի ամենակարևոր աշխատանքը Հայաստանի ճարտարապետների միության անդամների համառոտ կենսագրական «Ճարտարապետ» տեղեկագիրքն էր: Կյանքի վերջին տարիներին է կազմել, նրա համառ ջանքերի շնորհիվ կազմված ծավալուն տեղեկագիրքը մինչ օրս օգտագործվում է։




Աշխատանքներ՝

Համահեղինակների հետ Սաֆարյանի նախագծերով կառուցվել են՝
· ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների ինստիտուտների շենքը Երևանում, 1972
· Օպտիկա-մեխանիկական լաբորատորիան Աշտարակում, 1972
· Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան քոթեջները Դիլիջանում, 1984
· «Օլգինկա» դպրոցական ճամբարը Տուապսեում, 1972
· Հոսպիտալ Մոգադիշոյում (Սոմալի), 1972

Հեղինակել է`
· «Կարո Հալաբյան»
· «Սամվել Սաֆարյան»
· «Մակաբե Մանուելյան»
· «Սպարտակ Կնտեղցյան» էսսեները
· «Հայաստանի ճարտարապետների միություն: Պատմության էջեր» ժողովածու, 1989
· Հայաստանի ճարտարապետների միության անդամների համառոտ կենսագրական «Ճարտարապետ» տեղեկագիրք, 1998 (բոլորը՝ ռուսերեն)