22.10.2026
հինգշաբթի
- 11:45–12:45 · Աշխատարանի սենյակ 2 · անգլերեն
Nature as Critical Infrastructure: A New Architecture for Private Capital Investment + Energy Transition For Sustainable & Nature-Positive Development
Բնությունը որպես կենսական նշանակության ենթակառուցվածք. մասնավոր կապիտալի ներդրումների նոր մոդելներ և էներգետիկ անցում՝ հանուն կայուն ու բնապահպանական զարգացման
American Chamber of Commerce in Armenia
Ելույթը դիտարկում է բնությունը որպես տնտեսական ենթակառուցվածք, որը կարելի է ֆինանսավորել խառը ֆինանսավորման և ռիսկերի բաշխման մեխանիզմներով։ Երկրորդ մասում քննարկվում է, թե ինչպես Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգետիկան և էներգաարդյունավետությունը՝ կենսաբազմազանությունը ներառելով էներգետիկ ենթակառուցվածքների պլանավորման մեջ։
- 14:00–14:45 · Հիմնական բեմ · հայերեն և անգլերեն
Humane Urban Animal Population Management: Advancing One Health, Biodiversity and Coexistence
Քաղաքային կենդանիների պոպուլյացիայի մարդասիրական կառավարում. «Մեկ առողջություն», կենսաբազմազանություն և համակեցություն
Mobile Paws Armenia
Mobile Paws Armenia-ն ներկայացնում է թափառող շների և կատուների պոպուլյացիայի կառավարման CNVR մոդելը (բռնել–ստերջացնել–պատվաստել–վերադարձնել)՝ զանգվածային ստերջացում, կատաղության դեմ պատվաստում և պոպուլյացիայի քարտեզագրում։ Թեման վերաբերում է քաղաքի հանրային առողջությանը, անվտանգությանը և համայնքապետարաններին։
- 14:45–15:45 · Վերնահարկի բեմ · անգլերեն
Advancing Landscape Architecture for Urban Biodiversity to Ensure Human and Environmental Health
Լանդշաֆտային ճարտարապետությունը՝ հանուն քաղաքային կենսաբազմազանության, մարդու և առողջ շրջակա միջավայրի
American Society of Landscape Architects
ASLA-ի երկրորդ ելույթը նվիրված է ԱՄՆ-ում կիրառված փորձին և ուղեցույցներին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես վերանախագծել քաղաքները՝ նպաստելով կենսաբազմազանությանը։ Թեմաներից են դիմակայունությունը, կլիմայի փոփոխությունը, անհավասարությունը, նախնիների մշակույթի արժեքը և ինքնության վերականգնումը։ Մասնակիցները կստանան քաղաքաշինական պլանավորման և նախագծման արդյունավետ գործիքակազմ։