24.10.2026
շաբաթ
- 11:45–12:45 · Աշխատարանի սենյակ 2 · անգլերեն
From Armenia to the World: Youth-Led Action in Biodiversity, Urban Resilience, and Policy
Հայաստանից աշխարհին. երիտասարդների քայլերը կենսաբազմազանության, քաղաքային դիմակայունության և քաղաքականության ոլորտներում
New York University
Նյու Յորքի համալսարանի (NYU New York և NYU Abu Dhabi) հետազոտողների պանելային քննարկում։ Լոան Դիեպը կխոսի բնության վրա հիմնված լուծումների կիրառման և քաղաքային ոչ ֆորմալ բնակավայրերում գետային էկոհամակարգի վերականգնման մասին, Մայթաա Ալ Սայքալը՝ քաղաքային կլիմայական դիմակայունության և երիտասարդական քաղաքականության, Լուսինե Հովսեփյանը՝ կլիմայական ֆինանսավորման մեխանիզմների մասին։
- 13:45–15:15 · Աշխատարանի սենյակ 2 · հայերեն և անգլերեն
Urban biodiversity conservation project Blooming Place
Քաղաքային կենսաբազմազանության պահպանման «Blooming Place» նախագիծը
Plants and People
Նախագիծը առաջարկում է փոշոտող միջատների համար «անվտանգության կղզյակներ», որոնք կարող են տեղադրել թե՛ մասնավոր անհատները, թե՛ կազմակերպությունները։ Որքան շատ մասնակից, այնքան ավելի ամբողջական կանաչ ցանց քաղաքում, ինչը կենսական նշանակություն ունի քաղաքային միջավայրում կենսաբազմազանության պահպանման համար։
- 16:30–17:15 · Աշխատարանի սենյակ 2 · հայերեն և անգլերեն
Կանաչ Հայաստան
«Հայբուսակ» համալսարան
«Հայբուսակ» համալսարանի ուսանողները «Ներգրավված քաղաքացի» ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում իրականացրել են կանաչապատման, կանաչ գոտիների ձևավորման և ծառատնկման նախաձեռնություններ։ Պանելում կքննարկվի, թե ինչպես ապահովել այդ նախաձեռնությունների շարունակականությունը և քաղաքային միջավայրում բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Բանախոսներ՝ Նարեկ Մարտիրոսյան, Հրաչյա Կաժոյան, Քրիստինե Պետրոսյան