ReCity News Arm

Ճանաչողական շրջայց Չարենցավանում

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ մեր թիմի առաջին ճանաչողական շրջայցը Չարենցավանում։ Այստեղ մենք հանդիպեցինք համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սաթենիկ Բալաբեկյանի հետ, միասին ուսումնասիրեցինք բնակելի թաղամասերը, ինչպես նաև հնարավորություն ստացանք այցելելու արդյունաբերական նախկին հսկա քաղաքի Գործիքաշինական գործարան։ Այն համախառն արտադրանքի ծավալով եւ բանվորների թվով ամենախոշոր գործարաններից մեկն էր համարվում և մինչ այսօր էլ, արդեն, իհարկե, փոքր ծավալներով, շարունակում է գործել։