ReCity News Arm

Ճանաչողական շրջայց Ստեփանավանում

Դեկտեմբերի 27-ին, երբ Հայաստանի բնակչության մեծ մասը Ամանորի տոնախմբությունների պատրատություն էր տեսնում, մեր աշխատանքային թիմը մեկնեց Ստեփանավան՝ ճանաչողական շրջայցի և առաջնային դաշտային աշխատանքներ կատարելու համար։ Այդ օրը այցելելով Ստեփանավան քաղաքի արդյունաբերական կենտրոններից մեկի` «Արդկապ» գործարանի փլատակներ` աշխատանքային թիմին հաջողվեց նաև հանդիպել գործարանի նախկին տնօրեններից մեկի և տեղացիների հետ՝ նախնական փուլում քաղաքի անցյալի և այսօրվա Ստեփանավանի վերաբերյալ բնակիչների ընկալումները ճշգրտելու նպատակով։