Կոնցեպտը և հիմնավորումըReCITY նախագծի ամառային դպրոցը միջառարկայական և միջազգային հարթակ է՝ քննելու Հայաստանի հետարդյունաբերական փոքր քաղաքների մարտահրավերներն ու հնարավորությունները։
Ծրագրում ներառված են ReCITY նախագծի շրջանակում ուսումնասիրվող Ստեփանավան, Սիսիան և Չարենցավան քաղաքները:
Ամառային դպրոցում կգործարկվեն քաղաքային ժառանգությունը, կայունությունը և ընդգրկունությունը ուսումնասիրող նորարարարական մոտեցումներ։ Հենվելով շրջանաձև տնտեսության և գենդերային առումով զգայուն քաղաքային պլանավորման սկզբունքների վրա՝ ReCITY ամառային դպրոցը մասնակիցներին առաջարկում է տեսական վերլուծություն, մեթոդաբանական ուսուցում և ապագայահեն մտածողություն։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին իրականացնել քաղաքային հետազոտություններ։ Մասնակիցները կնպաստեն գործնական լուծումների մշակմանը, որոնք կաջակցեն հետարդյունաբերական փոքր քաղաքների կայուն վերափոխումներին։
Ով կարող է մասնակցել- Բակալավրի բարձր կուրսերի (առնվազն 3-րդ կուրս), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները՝ սոցիոլոգիայի, աշխարհագրության, ճարտարապետության, քաղաքաշինության, բնապահպանական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և լրագրության ոլորտներից
- Երիտասարդ մասնագետներ և համայնքային առաջնորդներ, որոնք զբաղվում են քաղաքային զարգացման հարցերով
Ստեփանավանում, Սիսիանում կամ Չարենցավանում ապրելը և/կամ աշխատելը կդիտարկվի որպես առավելություն։
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն
անգլերենն է։ Դիմորդները պետք է տիրապետեն անգլերեն լեզվին
խոսակցական մակարդակով։
Սահմանափակ թվով տեղեր են նախատեսված միջազգային մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար։
Ընտրվելու է 20 մասնակից։
Ընտրության գործընթացում հաշվի կառնվեն գենդերային հավասարակշռությունը և ոլորտային բազմազանությունը։