greece, CRETE island
Աննա Տեր-Ավետիքյան
1908-2013 թթ.
Աննա Տեր-Ավետիքյանը համարվում է Հայաստանի առաջին կին ճարտարապետը։ Նա հին երևանցիների հայտնի տոհմից էր: Այս կնոջ շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող ավելի քան 40 կառույց, այդ թվում նաև բնակելի տներ, հասարակական շենքեր և դպրոցներ։

Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ (նախկինում՝ Արական վարժարան), Համալսարանի հին շենք (նախկինում Ուսուցչական սեմինարիա), Առաջին հիվանդանոց՝ Աբովյան փողոցում և մի շարք այլ նախագծեր։

Տեր-Ավետիքյան ընտանիքի բարերարությամբ Երևանում մի շարք շենքեր դարձել են ճարտարապետական հուշարձաններ։

Երբ Աննա Տեր-Ավետիքյանը որոշեց դառնալ ճարտարապետ, ոլորտը բացառապես տղամարդիկ էին տնօրինում: Պետք էր լեզու գտնել շինարարների, աշղեկների և քարտաշների հետ, օրեր անցկացներ շինհրապարակներում, պահանջել, որ շենքը կառուցվի այնպես, ինչպես, որ ինքն է տեսնում և ոչ թե այնպես, ինչպես ստացվում է վարպետների մոտ: Նա հաղթահարեց բոլոր դժվարությունները։

Երևանի ամենասրտում` Մաշտոց-Կորյուն խաչմերուկի բոլորին հայտնի «Պոնչիկանոցի» շենքը Աննա Տեր-Ավետիքյանի առաջին աշխատանքն էր։ Թեև այն երևանցիներին հայտնի է որպես պոնչիկանոցի շենք, սակայն քչերը գիտեն, որ այստեղ բնակարաններ են ստացել հայ կինոյի գործիչները: Այնուհետև, մինչև պոնչիկանոց դառնալը, եղել է հացի փուռ։

Երիտասարդ, սակայն բացառիկ ընդունակությունների և հասուն գաղափարների տեր Աննա Տեր-Ավետիքյանը ցերեկներն աշխատում էր Նիկողայոս Բունիաթյանի մոտ, երեկոները՝ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, որտեղ այդ ժամանակ մշակվում էր Պետօպերայի նախագիծը: Արվեստանոցի դուռը հաճախ բաց էին անում` տեսնելու կոլեկտիվի միակ աղջիկ ճարտարապետին ու ասում. - Վա՜յ, նայե՜ք, աղջիկ:
Hersonissos is a little sea town on the island of Crete. It's the end of the season and the streets are half-empty. While cafe workers are dissembling their summer terraces, let us take a closer look at the details of the environment around here.
The town is inhabited by cats. In winter, cats form up to half of the town's population. The local area consists of small 3-4 floor houses (mostly hotels), gift shops, and bars.
Photography and editorial — Natasha Savicheva
Made on Tilda