Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Չարենցավանում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Մերի Պեպանյանի՝ Չարենցավան քաղաքի զարգացման առաջարկը ներառում է նաև հարակից հինգ գյուղերը, ինչը նշանակում է զարգացումն ապահովել ավելի մեծ համայնքային միավորումի մեջ:
Զարգացման ծրագրում թիրախ է ընտրվել զբոսաշրջության ոլորտը, քանի որ համայնքը գտնվում է Երևան-Սևան ավտոճանապարհին, Հարավ-Կովկասյան երկաթգծին մոտ, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և ինքնատիպ բնությամբ:
Չարենցավանը կդառնա համայնքի զարգացման ողջ համակարգը սնող կենտրոն: Նախատեսվող ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կներկայացնի քաղաքի արդյունաբերական անցյալը, կցուցադրի գործող արտադրամասերի արտադրանքը, կկազմակերպվեն ցուցահանդեսներ: