Տեխնոպարկ Աբովյանում
Ճարտարապետ Գարիկ Խաչատրյանը ներկայացնում է քաղաքաշինական վերակազմավորման նախագիծը՝ իբրև երբեմնի արդյունաբերական քաղաքի՝ Աբովյանի այլընտրանքային զարգացման տարբերակ:
Առաջարկվում է չգործող արդյունաբերական համալիրները փոխարինել տեխնոպարկով, որի մի մասում կաշխատեն ծրագրավորողները, մյուսում կփորձարկվեն վերջնական արդյունքը և սերիական արտադրանքը, իսկ մի մասում էլ կլինեն էքսպոտաղավարներ՝ ժամանակ առ ժամանակ արտադրված ապրանքները ցուցադրելու համար: