Տեխնոպարկ Չարենցավանում
Ճարտարապետ Գարիկ Խաչատրյանը ներկայացնում է Չարենցավանի քաղաքաշինական վերակազմավորման նախագիծը՝ իբրև երբեմնի արդյունաբերական քաղաքի այլընտրանքային զարգացման տարբերակ:
Չարենցավանը վերակենդանացնելու և աշխուժացնելու համար՝ նախագծով գոտեվորված հատվածներում առաջարկվում է հիմնել տեխնոպարկ, ուսումնական կենտրոններ, համալսարաններ, որոնք հնարավորություն կտան մարդկային նոր հոսքեր ուղղել դեպի նախկին արդյունաբերական կենտրոն: Տեխնոպարկը բաղկացած կլինի փորձարարական արտադրության և գիտական հատվածներից: Համալսարանները կունենան հանրակացարաններ, սպորտային մասը: Նոր նախագծի իրականացման դեպքում նախատեսվում է Չարենցավանում բնակչության թվի կրկնակի աճ՝ 20 հազարից 40 հազար: