մաս 1
Կյանքը փոքր քաղաքում
Ծանոթացում քաղաքի հետ
Վեբինար
Որո՞նք են ձեր քաղաքի առավելությունները (հարցում)
Զարգացման ցանկությունը ու նոր հնարավորությունների պահանջը հաճախ ստիպում է մարդկանց տեղափոխվել մեծ քաղաքներ։ Սակայն արդյո՞ք կյանքը փոքր քաղաքներում իսկապես չի կարող լինել երջանիկ։

Video
Ալինա Տոկմիլենկո
«Տաք քաղաք» ՀԿ-ի զարգացման տնօրեն
Դասախոսության տեքստը
Ողջույն, ես Ալինա Տակմիլենկոն եմ, փոքրիկ Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում գտնվող «Տաք քաղաք» հասարակական կազմակերպության զարգացման տնօրենն եմ:

Ուկրաինայի քաղաքների 81 տոկոսը փոքր բնակավայրեր են՝ մինչև 100 հազար բնակչությամբ: Քաղաքները մարդկանց համար են: Հաճախ դրա մասին մոռանում ենք, ու քաղաքներն ամենից հաճախ կառուցվում են մեքենաների, հաջողակ բիզնեսի համար: Քաղաքները կառուցվում են շատ բաների, բայց ոչ մարդկանց համար: Մարդկանց մասին պարզապես մոռանում են: Մեր կարծիքով, հիմա փոքրիկ քաղաքներում կյանքն ավելի երջանիկ է: Փոքր քաղաքում ապրելն ավելի շատ արտոնություններ է տալիս: Օրինակ՝ ավելի հաճախ ենք տեսնում մեր երեխաներին: Կարող ենք առավոտյան երեխաներին դպրոց տանել, հետո սուրճ խմել ընկերուհու հետ ու ժամանակին հասնել աշխատավայր: Տրամաբանական հարց է ծագում: Ինչպես անել, որ փոքր քաղաքները հաջողության հնարավորություն ստանան: Ինչ անել, եթե բոլոր բնակիչները կամ երիտասարդների մեծ մասը երազում են քաղաքից հեռանալու մասին:

Այդ պատճառով «Տաք քաղաք» հասարակական կազմակերպությունը իր առջև նպատակ է դնում գտնել փոքր քաղաքին հաջողելու հնարավարություն տվող ոսկե բանալին, ինչպես անել, որ փոքր քաղաք մի որոշ ժամանակով այցելելուց բացի այդտեղ հաստատվելու ցանկություն առաջանա: Այդ նպատակով ստեղծում ենք որոշակի ենթակառուցվածքներ: Այդպես, օրինակ, ծնվեց «Պրոմպրիլադ» նորարական կենտրոնը ՝ հին գործարանի հենքի վրա: Եթե սկզբում ամեն ինչ սկսվեց Իվանո-Ֆրանկովսկի քաղաքային տեսքի, ոճի վերաբերյալ նախաձեռնությունից և քաղաքի կենտրոնի ճարտարապետական լուծումներից, ապա հիմա «Տաք քաղաքում» առանձին գործում է ճարտարապետական, ուրբանիստական ուղղություն, որը կոչվում է «Մետալաբ»:

Համապատասխանաբար, մեր աշխատանքի ամենամեծ արդյունքը կլինի այն պահը, երբ «Մետալաբը» կդառնա առանձին հաստատություն:

Երջանկություն է ապրել փոքրիկ քաղաքում, քանի որ շատ արագ կարող ես տեսնել արածիդ արդյունքը: Եթե ճիշտ ենթակառուցվածք կառուցել և արագ երկխոսություն սկսել՝ հասկանալու, թե ընդհանրապես քաղաքում մարդիկ ինչ պահանջներ ունեն, հնարավոր կլինի ակտիվացնել քաղաքը: Նախկինում, գործնական, բիզնեսի հմտություններ և կրթություն ստանալու համար մեր փոքր քաղաքի բնակիչները պետք է տեղափոխվեին մեծ քաղաք: Հիմա ուժեղ գործընկերներ ունենք, օրինակ՝ Լվովի բիզնես-դպրոցը, և գործարարական կրթությունը հնարավոր է ստանալ հենց տեղում՝ մեզ մոտ:

Եթե մեծ քաղաքում ինչ-որ նախաձեռնություն ես սկսում, լավագույն դեպքում կարող ես ներազդել միայն այն թաղամասում, որտեղ այն կիրառում ես: Իսկ երբ ինչ-որ բան ես անում փոքր քաղաքում, ներազդեցության մակարդակը անհամեմատ բարձր է: Օրինակ, «Urban Space 100> նախագիծը, որին քաղաքի բնակիչներն են աջակցում, և դիմելու հնարավորությամբ դրամաշնորհային ծրագիրը թույլ են տալիս դիտարկել արվածի արագաստեղծ արդյունքը:

Զբոսնում ես քաղաքում, և ահա, տեսնում ես այն դռները, որոնք վերականգնվել են «Urban Space 100»-ի և մեկենասների շնորհիվ: Այս մանկական խաղահրապարակն էլ ստեղծվել է նաև իմ շնորհիվ, որովհետև ես սուրճ եմ խմում «Urban Space 100»-ում, որի զուտ եկամուտի 80 տոկոսը հատկացվում է հենց այս որոշակի նախագծին:

Երբեմնի Իվանո-Ֆրանկովսկում շաբաթական հազիվ չորս իրադարձություն էր տեղի ունենում: «Urban Space 100»-ի նման նախաձեռնությունների շնորհիվ ամսական 200-300 միջոցառում է լինում: Հետևաբար, փոքր քաղաքում իրագործված ձեռնարկները շատ հեշտ է չափել:

Ինչ ենք անում «Տաք քաղաք» հասարակական կազմակերպությունում: Մենք նախադեպ ենք ստեղծում: Ցանկանում ենք նույնչափ փոքրիկ ու, դասական ընկալմամբ, հաջողության հնար չունեցող փոքրիկ քաղաքները ևս «վարակվեն» իրենց ինքնությունը և շանսը գտնելու նման պահանջմունքով:


Որո՞նք են ձեր քաղաքի առավելությունները։

Brought to you by Urbanista