ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ու՞ր են անհետացել Արարատյան դաշտավայրի ջրերը
Արարատյան դաշտավայրը պատմաաշխարհագրական տարածաշրջան է Հայաստանում, որը գտնվում է Արարատի և Գեղամի լեռնաշղթաների միջև։ Այս բարեբեր հարթավայրն ունի հարուստ մշակութային ժառանգություն և հայտնի է իր գյուղատնտեսական արտադրողականությամբ:

Հեղինակ՝ Կիմա Պետրոսյան
Ղեկավար-Գայանե Միրզոյան


Արագածոտնի մարզի Արտենի գյուղը (Արագածավան խոշորացված համայնք) գտնվում է Թալին քաղաքից մոտ 14կմ հարավ-արեւմուտք: Տեղի բնակավայրերը շրջապատված են այգիներով, որոնք հարուստ են պտղատու ծառատեսակներով, հատապտուղներով։
Այնուամենայնիվ, Արարատյան դաշտը բախվել է բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ ջրային աղբյուրների անհետացման և հողերի դեգրադացիայի:
Շատ գործոններ, ինչպիսիք են չափից ավելի ոռոգումը, ջրի անկայուն կառավարման պրակտիկան և ուրբանիզացիան, նպաստել են ջրի աղբյուրների սպառմանը, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի դեգրադացիայի, հողերի անկման և հողի աղակալման:
Այցելելով Արտենի համայնքի ձորակ արդեն պատկերն ակնհայտ էր։ Գյուղի գետակում այքան ջուր չէր հոսել,որ արդեն հողն ամբողջովին չորացել էր և չորությունից ճաքճքվել։
Ջրի պակասության պատճառով էլ ձորակի կողքին գտնվող այգու ծառերը չորացել էին։ Եվ միայն մնացել է միայն մեկ մասրենիի ծառ,որն էլ շուտով այդ բախտին կարժանանա:
Հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, մշակում են հացահատիկ, կերային, բանջարաբոստանային
կուլտուրաներ, պտուղներ:
Արտենիի բնակչուհի 67-ամյա Հեղնար Գրիգորյանը ասում է,որ՝«անասուն ենք պահում սակայն ջրելու համար պետք է հասնենք գյուղի ձորակ բայց շատ ժամանակ ձորակում էլ ջուր չկա և ցամաքած է,իր կարծիքով գյուղում առաջնային խնդիրներից մեկը՝ ջրի խնդրի լուծումն է»։
Ըստ 67-ամյա Ռուբիկ պապիկի խոսքի՝«ջրի սակավության պատճառով իր այգին չորանալու եզրին է։Արտեզյան ջրով հնարավոր չէ բույսերի ծարավը հագեցնել վստահեցնում է գյուղի բնակիչը,իսկ ոռոգման ջուր էլ չկա, առաջ ջուրը խնդիր չէր՝իրենց տնամերձը մշակում էին և բերք ու բարիք ստանում։Ի սրտե գնում ենք ծառ ենք առնում փողով տնկում բայց ջուր չլինելու պատճառով ամբողջը չորանում է՝գյուղացին էլ ո՞նց անի,ո՞նց ապրի»։Ջուր չլինելու պատճառով նախորդ տարի գրեթե ամբողջ այգու ծառերը հատել է։
  • Մանուշակ Շատոյան
    Արտենիի վարչական ղեկավար
    «Ծրագրերի իրականացման առումով, հիմա ավելի շահեկան դիրքում ենք։ Լուսավորության համակարգի կառուցում է արվել` գյուղն ամբողջովին լուսավորված է, ջրագիծ նորացվել, կանգառ կառուցվել, նորոգվել է գյուղի հիմնական դպրոցը,սակայն ջրի խնդիրը օդի մեջ է մնում: Համայնքի հիմնախնդիրների մեջ ամենակարեւոր ու չլուծված խնդիրը դեռ մնացել է ՝ խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի կառուցումը»։
  • Ինգա Զառաֆյան
    «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ
    «Ամեն ինչ սկսեց փոխվել այն ժամանակ երբ ստեղծվեցին ձկնաբուծարանները,Արարատյան դաշտում կա եվ վերգետնյա եվ ստորգետնյա ջրային ռեսուրսներ,դա բավականին բարդ կազմ է,սկսել են ջրային ցուցումներ տալ զուտ բիզնեսի համար եվ խաղտել են ստորգետնյա ջրերի բալանսը։Այդ լճերը սկսեցին մեծանալ ու փաստորեն դարձրեցին ավելի ջրաճահճային հանդակներ։Եվ սկսեց արդեն լինել ջրային սակավություն եվ համակարգը լրիվ փոխվեց։Ի սկզբանե ռեսուրսը չէր հերիքում դա արհեստական ստեղծված համակարգ է, որը չի համապատասխանում։Այդ համակարգի ստեղծումից հետո քանդվեց շատ էկոհամակարգեր,հիմնականում ազդելով ստորգետնյա ջրային ռեսուրսների բալանսի վրա։Հիմնական մեծ ջրային ռեսուրսները ինչպիսին են Ակնալիճը եվ Սեվջուրը հիմա որպես գետ գոյություն չունեն,չկան եթե մի փոքր ջուր է երեւում դա չենք կարող համարել գետ եվ դա շատ վատ է։Իսկ եթե հիմա նոր հորեր պետք է ստեղծենք այդ դեպքում էլ էլի ցամաքեցվելու է՝դա էկոլոգիական կատաստրոֆա է եվ կենսաբազմազանության մասին արդեն իսկ խոսելը ավելորդություն է,այդ ամենը բնական աղետ է»։
Ըստ բնապահպան Ինգա Զառաֆյանի խոսքի ՝ «մենք պետք է կարողանանք հաղթահարել այդ մի քանի շատ խոշոր օլիգարխների արած խաղտումներին,որովհետեւ նրանք վերցնում են այդքան մեծ խորությունից ջուր եվ ջրի շերտերը վաղուց արդեն խաղտվել են,պետք է այստեղ շատ քաղաքական քայլ անել՝փակել այդ 6-7 շատ մեծ ձկնաբուծարանները եվ իրենց ենթարկել պատասխանատվության։

Բայց նրանք ստացել են ըստ իրենց խոսքի ջրային թույլտվություններ,սակայն անօրինական են ,այսինքն իրենք իրենց էությամբ օրենքին չեն համապատասխանում եվ չէր կարելի այդպես քանդել ամբողջ ջրային համակարգը ստորգետնյա ով նրանք ստանալով արդեն իրենց պաշտպանում են։ Դրա համար ես ասում եմ պետք քաղաքական քայլ լինի եբ պետք է չեղյալ համարել այդ փաստաթղթերը։Եվ փորձել գիտնականների հետ միասին կամաց-կամաց գիտական հիմունքներով լուծում տալ հարցին,պետք է լինի հատուկ մեթոդիկա որտեղ կլինի նշված թե ոնց կարելի է վերականգնել,բայց ես դեռ ոչ մի տեղ դա չեմ տեսել»։
Լուսանկարները` Անժելա Ստեփանյան/«ԱԼՏ»
2021թ. հոկտեմբեր ամսին ԱԼՏ հեռուստախմբագրության կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների տվյալներով, Արմավիրի մարզի 94 գյուղական համայնքների հաշվեկշռում գրանցված է եղել 878 խորքային հոր, որոնցից 357-ը ցամաքելու կամ տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։ Գործող 521 հորատանցքերից 373-ն օգտագործվում է ոռոգման նպատակով, սակայն Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության մեջ Արմավիրի մարզում ոռոգման նպատակով ջրառ իրականացվում է 323 հորերից, այսինքն՝ 50 հորատանցքով պակաս։ Եթե միջինացված 15 լ/վրկ ջրառով հաշվարկենք, ապա 50 հորատանցքի ջրառը կկազմի տարեկան 13․6 մլն․ մ3։

Սարդարապատի հուշահամալիրի 50 հա-ից ավելի տարածքը ոռոգվում է արտեզյան հորերի ջրով։ ՋՕ ընկերությունները հուշահամալիրի տարածքը չեն սպասարկում։ Նախարարության տեղեկատվության մեջ բացակայում են հուշահամալիրի առնվազն 3 խորքային հորերը։

Գրաֆիկը վերցված է «ԱԼՏ» հեռուստաընկերության ուսումնասիրությունից:


2021թ․ հուլիսի 29-ին կայացած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավանդական ոռոգումը ընդհանրապես, որպես այդպիսին, ապագա չունի։

Մի պահ եկեք պատկերացնենք, որ Արտենի գյուղը, որտեղ բնակվում է մոտ 1200 գյուղացիական տնտեսություն, ցանկանում է մակերեսային ոռոգումից անցնել կաթիլային ոռոգման։
Այս գյուղացիական տնտեսությունների հողակտորների միջին մակերեսը կազմում է 0․5-0․6 հա։ Կաթիլային ոռոգման համակարգի անցնելու համար հողատարածքում նվազագույնը անհրաժեշտ է ջուր,էլեկտրականություն, ջրի տարա, ջրի պոմպ և ջրի ֆիլտրեր,որ ամբողջ հողատարածքով անցնի էլեկտրական լարեր, բոլոր գյուղացիական տնտեսությունները դառնալու են էլեկտրականություն սպառող բաժանորդներ, տեղադրվելու են հաշվիչներ, լրացուցիչ հողատարածք են առանձնացնելու ջուր կուտակելու համար, մի քանի անգամ ջրի ֆիլտրեր են փոխելու և ամբողջ սեզոնին հսկելու են, որ իրենց տնտեսությունից որևէ բան չկորչի։ Եթե նույնիսկ այս բոլոր խնդիրները լուծվեն, որով հնարավոր կլինի կաթիլային ոռոգման համակարգ աշխատեցնել, ջրի մատակարարման խնդիրը մնում է անլուծելի։

Կաթիլային ոռոգումը արդյունավետ է առնվազն 10 հեկտարից մեծ հողատարածքներում, իսկ նման ծավալի հողատարածք շատ քիչ գյուղացիներ կան որ ունեն գրեթե չկա։Լավագույն դեպքում գյուղացին կարող է ունենալ տարբեր տեղերում 3-4 կտորով 2 հարուրերոդական տարածք։ Դեռ ոչ ոք հաշվարկ չի կատարել կաթիլային ոռոգման ազդեցության չափը արտադրված գյուղմթերքի ինքնարժեքի վրա։