Հայկական նախագծերը միջազգային հոսքուղում

Հայ մասնագետների ստեղծարար նախագծերը կմտնեն կլիմայական սարքավորումներ ստեղծող միջազգային ընկերության հոսքուղի
«Jaga» և «Թերմոռոս » ընկերությունների համագործակցության տարեդարձը նոր հնարավորություններ է ընձեռում հայաստանյան ճարտարապետներին և դիզայներներին:
Այսօր Երևանում և մերձքաղաքային տարածքներում ընթացող բուռն շինարարությունը մայրաքաղաքի օդի աղտոտվածության պատճառներից մեկն է։ Կառուցվող շինությունների շահագործումը որոշ չափով կնվազեցնի օդում գերմանր մասնիկների խտության մակարդակը, սակայն քաղաքը կառերեսվի նոր մարտահրավերների: Դրանցում ակնառու տեղ է զբաղեցնելու էներգետիկ և ոռոգման համակարգերը։

Այսինքն, կառուցապատող և ներքին հարդարմամբ զբաղվող ընկերությունները բնակիչներին կայուն միջավայր տրամադրելու համար ի սկզբանե պետք է նկատի ունենան բնակարանում էներգաարդյունավետ միկրոկլիմայի ստեղծումը: Այդ միկրոկլիման իր հերթին նվազագույն ազդեցությունը պետք է թողնի շրջակա միջավայրի վրա։

Գաղտնիք չէ, որ շրջակա միջավայրի վրա ավելի պակաս ազդող էներգախնայող համակարգերը մատչելի չեն։ Ոչ բոլոր տնտեսվարողները կարող են իրենց թույլ տալ նման ներդրումներ։ «Թերմոռոս Արմենիայի» գլխավոր տնօրեն Տիգրան Մուրադյանի խոսքով, եթե տասը տարի առաջ շինարարական որակյալ նյութերի ու համակարգերի կիրառումը եզակի երևույթ էր Հայաստանում, ապա այսօր նոր ծավալները թույլ են տալիս մաքսիմալ գրագետ և որակյալ ինժեներական համակարգեր կիրառել։
«Թերմոռոս Արմենիայի» գլխավոր տնօրեն Տիգրան Մուրադյան
Բելգիական «Յագա» ընկերությունը պրեմիում դասի ջեռուցման և հովացման սրաքավորումներ արտադրող ընկերություն է, որը 60 տարվա ընթացքում ջեռուցման մարտկոցներ տեղադրող փոքրիկ ընկերությունից դարձել է շենքերում կլիմայական համակարգեր ստեղծող կառույց: Ընկերության կորպորատիվ փիլիսոփայութան մաս է բնության հանդեպ հոգատարությունը։ Ընկերության գործադիր տնօրեն Յան Կրիեքելսը եղբոր հետ դեռ մանուկ հասակից օգնել են իրենց հորը ջեռուցման մարտկոցներ տեղադրելիս։ Երիտասարդ տարիներին ավտոստոպով շրջել է աշխարհի տարբեր երկրներում և ուշադրություն դարձրել, թե ինչպես են մարդիկ ջեռուցում իրենց տները: Հետագայում այդ դիտարկումները կիրառվեցին կլիմայական համակարգեր ստեղծելիս։

Սակայն ցանկացած հաջողակ ընկերություն միշտ նոր գաղափարների կարիք ունի, իսկ շինությունների ներքին կլիմայի առումով մարդկանց կենցաղային փորձը հաճախ անփոխարինելի է։ «Յագա» ընկերությունը «Թերմոռոս» ընկերության հետ համագործակցության 25-ամյակի և «Թերմոռոս Արմենիայի» հետ աշխատանքի 20-ամյակի շրջանակներում Հայաստանում հայտարարել էր գաղափարների մրցույթ։
Ներկայացված 40 հայտից 18-ը ստացան մրցույթին մասնակցելու հնարավորություն երեք անվանակարգում։

Ճարտարապետական արվեստանոցների հետ մեկտեղ մրցույթին մասնակցում էին ուսանողներ:

«Մրցույթին ներկայացված աշխատանքներում նշմարել եմ երկու գիծ՝ ազգային մշակույթի տարրերի օգտագործում և շատ ֆուտուրիստիկ մտքեր։ Եթե ապագան շատերս քիչ թե շատ նույնակերպ ենք պատկերացնում, ապա հայաստանյան կենսափորձի և մշակույթի վրա հենված աշխատանքները առավել հետաքիքիր են մեր գործընկերներին», - ասում է Տիգրան Մուրադյանը։
«Respect the nature» անվանակարգի պահանջն էր նախագծել բազմաֆունկցիոնալ սարքավորում ջեռուցման, հովացման և մաքուր օդի մատակարարման համար, որը կպահանջի ավելի քիչ նյութեր արտադրության մեջ և ավելի շատ տեխնոլոգիաներ՝ էներգաարդյունավետությունն ապահովելու համար: Օգտագործված նյութերը պետք է լինեն կայուն և էկոլոգիապես մաքուր:

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց «MK Design agency» ընկերությունն իր արևային ջրատաքացուցիչի և PLUG & PLAY JAGA BRIZA-ի ճակատային մոդուլի գաղափարով։

Այն արտաքին ապակե բլոկ է, արևային ջրատաքացուցիչ, ջերմամեկուսիչ և Briza 12 մարտկոց` ինտեգրված Plug & Play համակարգով: Բլոկն օգտագործում է արևային ջրատաքացուցիչից արտադրվող տաք ջուրը՝ շենքի բոլոր Breeze մարտկոցները գործարկելու համար: Մարտկոցները միմյանց կապված են ընդհանուր խողովակային համակարգով: Սա արևի լույսը դարձնում է ամբողջ շենքի ջեռուցման միակ և կայուն աղբյուրը:

«Ներկայումս մենք զգալի քանակությամբ էներգիա ենք ծախսում տունը կամ տարածքը տաքացնելու համար: Եվ հաճախ՝ որոշակի դեպքերում, առաջացած ջերմությունը գերազանցում է մեզ իրականում անհրաժեշտ քանակությունը: Մենք հաճախ հանդիպում ենք այս արդյունքին, երբ արևային ջրատաքացուցիչներով տաք ջուր արտադրում ենք հիմնականում արևոտ միջավայրերում: Միևնույն ժամանակ, գերակշռող ստվերային տարածքների առկայության դեպքում շատ սենյակներ կամ տներ զրկված են արևային էներգիայի աղբյուրից և կազմակերպում են ջեռուցում, օրինակ՝ այլընտրանքային և թանկարժեք մեթոդներով», - նկարագրելով իրենց գաղափարն` ասաց «MK Design agency» ընկերության ղեկավար Կարեն Մելիքյանը։
«Awake the artist» անվանակարգի նպատակն էր ստեղծել «JAGA» ապրանքանիշի ամենահայտնի մոդելներից «BRIZA 22»-ի սարքավորման ներքին ֆունկցիոնալ հատվածի նոր արտաքին դիզայնը: Այս անվանակարգում հաղթող էր ճանաչվել միանգամից երկու նախագիծ՝ «Tribeca» և «Archangel» ճարտարապետական ստուդիաների առաջարկները։

«Tribeca» արվեստանոցի գաղափարի հիմքում տուֆ քարն էր: Հեղինակներն առաջարկում են տուֆով երեսպատել առաջադրված մոդելի կաղապարը:

«Մրցույթին ներկայացված մեր առաջարկում ընտրել ենք հայկական տուֆի կիրառումը, քանի որ այն ինքնին թեթև է, չկրկնվող և թույլ է տալիս յուրաքանչյուր պանելին լինել առանձնահատուկ։ Նման մրցույթներում ճարտարապետների և դիզայներների մասնակցությունը և դրա արդյունքում մեր մտքի տարածումը աշխարհում Հայաստանն ավելի ճանաչելի են դարձնում մեր ոլորտում», - կիսվեց «Tribeca» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Սուրեն Գավարյանը։
Նույն անվանակարգում երկրորդ մրցանակակիր «Archangel» ճարտարապետական ստուդիան առաջարկել է փակ տարածքների կլիման ապահովող սարք, որը պատի մեջ ներկառուցված շարժական վահանակ է։ Այն բացվում է 2-3 աստիճանով ըստ անհրաժեշտության և ավտոմատ կերպով փակվում է նշված ջերմաստիճանը ապահովելուց հետո:

«Հաշվի առնելով ժամանակակից դիզայնի տենդենցները և մինիմալիզմի ցանկությունը՝ մենք պատկերացրինք, որ ապագայում օդափոխության և ջեռուցման գործառույթը կատարող սարքավորումները լիովին թաքնված են, բայց միևնույն ժամանակ ֆունկցիոնալ և արդյունավետ լուծումներով», - նշվում է նախագծի նկարագրությունում։
Մրցույթի երրորդ` «Dream a future» անվանակարգում մասնակիցներին ազատություն էր տրվել ապագայի կլիմայական սարքավորումների հայեցակարգը ստեղծելու համար: Ազատ մտքի թռիչք ներկայացնող անվանակարգի հաղթող էր ճանաչվել ARLOOPA ընկերության նածագիխը, որը ներկայացնում էին ճարտարապետներ Հայկ Պապիկյանը և Վրույր Ենոքյանը:

«Ապագայում մարդու կողմից էլեկտրական սարքավորումների օգտագործումը էլ ավելի մեծ է լինելու, որոնք մեծ քանակությամբ էներգիա են սպառում՝ առաջացնելով ջերմության արտանետում։ Մեր կոնցեպտի հիմքում այդ ջերմության կիրառումը փակ տարածքների ջերմութամբ ապահովելու համար, որի հորինվածքի հիմքում մազանոթների տրամաբանությամբ բնության մեջ տարածված էներգիայի տեղափոխումն է», - ներկայացրեց Վրույր Ենոքյանը։
Մրցույթի երրորդ` «Dream a future» անվանակարգում մասնակիցներին ազատություն էր տրվել ապագայի կլիմայական սարքավորումների հայեցակարգը ստեղծելու համար: Ազատ մտքի թռիչք ներկայացնող անվանակարգի հաղթող էր ճանաչվել ճարտարապետներ Հայկ Պապիկյանի և Վրույր Ենոքյանի համատեղ նախագիծը:

«Ապագայում մարդու կողմից էլեկտրական սարքավորումների օգտագործումը էլ ավելի մեծ է լինելու, որոնք մեծ քանակությամբ էներգիա են սպառում՝ առաջացնելով ջերմության արտանետում։ Մեր կոնցեպտի հիմքում այդ ջերմության կիրառումը փակ տարածքների ջերմութամբ ապահովելու համար, որի հորինվածքի հիմքում մազանոթների տրամաբանությամբ բնության մեջ տարածված էներգիայի տեղափոխումն է», - ներկայացրեց Վրույր Ենոքյանը։

Մրցույթի հիմնական երեք անվանակարգերից բացի, ճարտարապետ-դիզայներ Արեգ Սիրավյանի առաջարկը ճանաչվեց հանդիսատեսի համակրանքին արժանացած նախագիծ։ Դրա հիմքում ճարտարապետական եռանկյան գաղափարն է, որի հիմնական նպատակներից է արևի լույս և ջերմություն ապահովել տների այն հատվածների համար, որոնք արևկող չեն:
Ի դեպ, միջոցառումը տեղի ունեցավ Սյունիքի մարզում` «ՏաԹևեր» ճոպանուղու տարածքում։ «ՏաԹևեր»-ն այս տարի կրկին ներառվել է «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» (World's Leading Cable Car Ride 2023) անվանակարգում:

«Նման միջոցառում կարելի էր իրականացնել Երևանում կամ հարակից մարզերում, սակայն այսօր, երբ Սյունիքի մարզը ուշադրության առավել մեծ կարիքն ունի, տեղացի և արտերկրից զբոսաշրջիկների յուրաքանչյուր այց մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Մանավանդ, երբ նման միջազգային միջոցառում անց է կացվում այստեղ», - նկատեց «ՏաԹևեր» ճոպանուղին կառավարող «Իմպուլս բիզնես մենեջմենթ» ընկերության գործադիր տնօրեն Մարիա Բուտենկոն:
Տիկին Բուտենկոն 2,5 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան: Մի քանի ամիս է`արդեն աշխատում է Սյունիքում և իր ծննդավայր Ուրալի լեռների կարոտն է առնում այստեղից։

Յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակներին սպասվում է եռօրյա ճամփորդություն դեպի Բելգիա: Ճամփորդության ժամանակ նրանք կկարողանան ծանոթանալ ընկերության աշխատանքին և քննարկել հոսքային արտադրության առավել մեծ հավակնություն ունեցող նախագծի տեխնիկական հարցերը։
~
Հոդվածը պատրաստվել է «Թերմոռոս» և Իմպուլս բիզնես մենեջմենթ ընկերություների հետ համագործակցության շրջանակներում։